Հայաստանը կարող է վերածվել ազդեցիկ գործոնի . հիանալի հնարավորություն է հայկական շահը առաջ տանելու համար. «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է . «Թուրքիան հետեւողական քաղաքականություն է իրականացնում թյուրքական աշխարհն իր շուրջը միավորելու ուղղությամբ։ Ուշադրության կենտրոնում են Կենտրոնական Ասիայի հետխորհրդային տարածքի երկրները, որտեղ Թուրքիան ձգտում է տնտեսական, մշակութային ազդեցության լծակներով դուրս մղել Ռուսաստանին։

Թուրքիան թյուրքական աշխարհի մաս է համարում Վրաստանի Մեսխեթիայի տարածաշրջանը։ Դեռ 2019-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանաստեղծություն էր կարդացել այն մասին, թե ինչպես են թուրքերը վերադառնալու իրենց տուն՝ դրանով իսկ բարձրաձայնելով թուրքական հավակնությունը այդ տարածաշրջանի նկատմամբ։

Այս հարցը նույնպես ուղղակիորեն առնչվում է Հայաստանի ազգային անվտшնգությանը, քանի որ պատմական Մեսխեթիայի տարածքը համապատասխանում է Վրաստանի ժամանակակից երեք շրջաններին՝ Ադիգենսկուն, Ախալցխային եւ Ասպինձային, որոնք Սամցխե-Ջավախքի շրջանի, ինչպես նաեւ Թուրքիայի որոշ շրջանների մասն են կազմում:

Փաստացի Հայաստանը, ինչպես նաեւ Ախալցխայի հայկական գործոնն այն օղակն է, որը «խանգարում» է Թուրքիայի ծավալապաշտական ծրագրերին։ Որքանով այս իրավիճակը խn-ցելի է դարձնում մեզ, այնքանով էլ՝ տարածաշրջանային գործընթացների վրա ազդեցություն ունենալու հիանալի հնարավորություն է ընձեռում մեզ համար հայկական շահը առաջ տանելու համար»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս