Ի՞նչ է գրում թուրքական մամուլը Հայաստանում ընթացող խորհրդարանական ընտրությունների մասին

Թուրքական լրատվամիջոցները վաղ առավոտից ուշադրության կենտրոնում են պահում Հայաստանում ընթանում խորհրդարանական ընտրությունները:

Ընտրություններին օպերատիվ կերպով հետևում են այնպիսի իշխանամետ, և ընդդիմադիր լրատվամիջոցներ, ինչպիսիք են Անադոլու , ԹՐԹ, Հյուրրիյեթ, Հաբերլեր, Սաբահ, Յենի Շաֆաք, Դիքեն, Միլլիյեթ և այլն:

Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ հիմնական պայքարը գնում է ՀՀ երկրորդ նախագահի գլխավորած «Հայաստան» դաշինքի և ՀՀ ներկայիս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» միջև:

Հիշեցնենք, որ այսօր մեկնարկած ընտրություններին արձագանքել էր նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: