Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է.
«ՀՀ Փաստաբանների պալատը որոշել է դիմել ՀՀ իրավասու մարմիններին, Ադրբեջանի իրավասու մարմիններին, Ադրբեջանի փաստաբանների միությանը, ինչպես նաև միջազգային այլ կառույցներին՝ հայ ռшզմшգերիներին ՀՀ փաստաբանների միջոցով իրավաբանական օգնություն ցույց տալն ապահովելու, ՀՀ փաստաբանների մուտքը Ադրբեջան թույլատրելու և նրանց անվտшնգությունը երաշխավորելու հարցերով:
Եթե ստանանք մուտքի թույլտվություն սկսվելու է իրավական ճակատամարտ հանուն մեր տղեքի։
Միացել եմ նախաձեռնությանը և պատրաստակամ եմ գնալ Ադրբեջան և ստանձնել մեր ռшզմшգերիների իրավունքների և շահերի պաշտպանությունը»։
Նշենք, որ ՀՀ Փաստաբանների պալատը նախաձեռնում է Ադրբեջանում գտնվող հայ ռшզմшգերիներին իրավաբանական օգնություն տրամադրելու գործընթաց։