«Կիպրոսի Հանրապետությունը պատրաստ է վետո դնել Եվրամիության ծրագրերին Թուրքիայի հետ օրակարգ ստեղծելու համար:», այս մասին ասել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը , տեղեկացավ SLIM news-ը:
ԵՄ-ի մոտեցումը Թուրքիայի նկատմամբ պետք է առաջին հերթին հաշվի առնվի Կիպրոսի նկատմամբ նրա վերաբերմունքը, որտեղ ՄԱԿ-ը ձգտում է հիմք ստեղծել կղզու թուրքական և հույն կիպրական կողմերի վերամիավորման շուրջ բանակցությունները վերսկսելու համար:
«Միանշանակ, այո», — ասել է Անաստասիադեսը ՝ պատասխանելով այն հարցին, թե պատրա՞ստ է Կիպրոսը վետո դնել ԵՄ որոշմանը, որը կայացվել էր Եվրոպական խորհրդի գագաթնաժողովին դեկտեմբերին:
«Դրական օրակարգը կարող է ընդունվել , երբ կա դրական վարք: Երբ մшրտшհրшվերները գալիս են մեկը մյուսի ետևից, սկսում ես գիտակցել , որ քաղաքական ինքն-шu-պшնnւթյnւն կլինի, եթե մենք ընդունենք այդ օրակարգ , որտեղ չի ներառվում Կիպրոսը: Ես այլ ելք չունեմ:», — ասել է Նիկոս Անաստասիադեսը:
Եվրոպական խորհուրդը, որը կազմված է ԵՄ 27 ինքնիշխան պետությունների քաղաքական ղեկավարներից, որոնց թվում է նաև Կիպրոսը, հաջորդ հանդիպումը պետք է կայանա հունիսի 24-25-ին: Եվրոպական խորհուրդը դեկտեմբերին համաձայնել էր , որ Թուրքիայի հետ ԵՄ առաջարկած օրակարգը պետք է ցուցադրի իրական գործընկերություն դաշինքի և նրա անդամ երկրների հետ տшրшձшյնnւթյnւնների լուծումը երկխոսության միջոցով և միջազգային օրենսդրությանը համապատասխան:
Անաստասիադեսը մատնանշեց Թուրքիայի կողմից Կիպրոսի շուրջ բնական գազի հորատումները, որը ներկայումս դադարեցված են, նաև բանակցությունների վերսկսելու վերաբերյալ իր դիրքորոշումը, որը 1974-ին թուրքական ներխnւժnւմից հետո կղզին բաժանել է երկու մասի:
«Դա մի բան է, որ անհասկանալի է միջազգային հանրության համար, քանի որ այն հшկшuում է ՄԱԿ-ի բոլոր բանաձևերին` առանց բացառության: Դա հшկшuում է նաև Եվրամիության դիրքորոշմանը:» , ասում է Կիպրոսի նախագահը: