Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Բելառուսի Հանրապետության ժողովրդի և իր անունից Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ:

«Ձեր նվիրված ծառայությունը ի շահ հայ ժողովրդի դարձել են երկրի համար կարևորագույն հասարակական-քաղաքական արշավում հաջողության հասնելու բանալին», — նշել է Բելառուսի նախագահը:

Ալեքսանդր Լուկաշենկոն համոզմունք հայտնել, որ Մինսկի և Երևանի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությունը կշարունակի զարգանալ ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների բարեկամության և բարգավաճման:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս