Թուրքական կայքը՝ աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի մասին . «Նրա Շեփորի կոնցերտը հանճարեղ գործ է»

Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ թուրքական ընդդիմադիր «Հաբերսոլ» լրատվական կայքը ուշագրավ նյութ է հրապարակել 20-րդ դարի հայ կոմպոզիտորական դպրոցի լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ Ալեքսանդր Հարությունյանի մասին է։

Աղբյուրում նշվում է, որ Հարությունյանի բազմաժանր ստեղծագործությունները‚ բազմիցս հնչել են թե՜ Հայաստանում‚ թե՜ նրա սահմաններից դուրս։ Կայքը գրում է, որ Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտը համարվում է փողային այս գործիքի համար երբևէ գրված լավագույն կոնցերտներից մեկը։ Այն ներառված է աշխարհի լավագույն շեփորահարների երկացանկում։ «Նյու Յորք Թայմսը» այս կոնցերտը անվանել է հնչեղ ստեղծագործություն։

Թուրքական աղբյուրը նաև հիշեցնում է, որ Ալեքսանդր Հարությունյանը թողել է հսկայական ժառանգություն՝ շուրջ 250 ստեղծագործություն: Համաշխարհային ճանաչում ունեն 13 կոնցերտները` գրված տարբեր գործիքների համար: Կոմպոզիտորի շեփորի և նվագախմբի համար թիվ 1 և 2 կոնցերտները, ջութակի ու նվագախմբի համար կոնցերտը գրանցվել են համաշխարհային երաժշտական արվեստի ոսկե ֆոնդում:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Հարությունյանի հարուստ ժառանգության մասն են կազմում «Սայաթ-Նովա» օպերան, «Տոնական նախերգանքը», «Ասք հայ ժողովրդի մասին» վոկալ-սիմֆոնիկ պոեմը: Նա հեղինակ է խմբերգային, հոգևոր գործերի, նաև երաժշտություն է գրել կինոֆիլմերի համար:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times