ՌԴ-ն Թուրքիային նվիրեց Կարս-Արդահանը, Արարատը, Նախիջեւանը, այն պետք է վերադարձվի Հայաստանին․ Զատուլին

Lragir.am-ը գրում է. Տարօրինակ կլիներ կոմունիզմից հեռացած ՌԴ-ին պահանջներ ներկայացնել Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի առումով, որոնք ստորագրել են բոլշեւիկները,

հայտարարել է հայ ժողովրդի բազմաչարչար բարեկամ, Լազարեւսկի կոմիտեի համակարգող, Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ հարցերի ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: Նրա խոսքով՝ կարելի է ինչքան ուզում եք վերլուծել եւ ապացուցել ՌԴ-ի այն ժամանակվա կառավարության ապաշնորհությունը, պատմական մեղ քը կամ կարճատեսությունը, ինչպես նաեւ Լենինի հրամ անագրերը Թուրքահայաստանի մասին, որոնք փաստացի սահման էին գծում տասնամյակների ընթացքում այս մասում ՌԴ-ի տարածքային ձեռքբերումների տակ:

Զատուլինը ընդգծել է ՌԽՖՍՀ-ի լրջագույն դերը Քեմալ Աթաթուրքին աջակցելու ու նրա հաղթանակի հասնելու գործի մեջ, իսկ Թուրքիան շնորհակալությամբ է պատասխանել 2-րդ աշխարհամար տի տարիներին ու դրանից հետո, երբ դարձել է ՆԱՏՕ-ի անդամը: «Անցյալը կարելի է տարբեր ձև գնահատել, սակայն ես կողմնակից չեմ, որ մենք այժմ վերադառնանք 1921թ.-ի պատմությանը», ասել է պատգամավորը: Զատուլինը որպես հայ ժողովրդի բարեկամ էականխոստովանություններ է անում:

Ինչ ասես արժեր նրա այն հայտարարությունը, որ ՌԴ-ն է թույլ տվել պատ երազմը Արցախի Հանրապետությունում: Ինչ վերաբերում է 1921 թվականի պայմանագրի մասին հայտարարությանը, այն ուղղակի անգնահատելի է, նկատի ունենալով այս թեմայով խորհրդային և հետխորհրդային շրջանի տաբուն Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստանում: ՀՀ-ում հազվագյուտ զլմ-ներ և մեկնաբաններ են խոսում այս թեմայով, խորհրդարանում միայն 1 պատգամավորհամարձակվեց բարձրացնել էդ հարցը:

Ռուս-թուրքական այդ պայմանագրով ՌԴ-ն Թուրքիային նվիրեց Կարս-Արդահանը, Արարատը, Նախիջեւանը: Ընդ որում, Թուրքիայի կողմից այդպիսի պահանջներ չկային: Քեմալը Կարսում համաձայն էր հանրաքվեի, Արարատի ու Նախիջեւանի մասին նախապես խոսք նույնիսկ չկար: Դա նախքան ռուսների հետ համաձայնությամբ Կարսի նահանգի հայ բնակչությունը 1920 թվականին կո տորելն էր:

Էրդողանը հայտարարել է, որ մեծ շուքով պատրաստ են նշել պայմանագրի հարյուր ամյակը, որով էլ գծագրվել են իր պետության արեւելյան սահմանները 1923 թվականին Լոզանի կոնֆերանսում:ՀՀ-ին կենսական տարածքներից զրկումն ու անպաշտ պանունակ սահմանները ՌԴ-ի ցանկությունն էին: Զատուլինն ասում է, որ այդ պայմանագրերի մասով ՌԴ-ին պահանջներ ներկայացնելը տարօրինակ կլիներ: Այդ պարագային հարց է ծագում՝ իսկ ինչ գործ ունի «կոմունիզմից հեռացած Ռուսաստանը» Ղրիմում:

Հայկական շրջանում ռուս-թուրքական գործակցությունը տեղի է ունենում 1921 թվականի պայմանագրի տառի և ոգու շրջանակում ու տրամաբանությամբ, եւ այդ առումով ՌԴ-ն, անկախ բոլշեւիկյան կամ պուտինյան լինելուց, այդ քաղաքականության շարունակողն է ու պատասխանատուն:

2020 թվականի պատ երազմը և «հետպատ երազմյա կարգավորումները» տեղի են ունենում ռուս-թուրքական համաձայնություններով (այդ մասին հայտարարել են Ռուսաստանի ամենաբարձր պաշտոնյաները), որը 1921 թվականի պայմանագրի շարունակությունն է: Զատուլինը մեկ ուրիշ կարեւոր խոստովանություն էլ է անում՝ Հայաստանը, հայկական կյանքերը Ռուսաստանի համար Թուրքիայի հետ համաձայնությունների մանրադրամ են:

Նա կարող էր նաեւ օրինակ բերել, որ 1921 թվականին հայկական տարածքները նվիրելով, ՌԴ-ն նաեւ թուրքական զորքը մտցրեց արդեն Խորհրդային ՀՀ՝ ավարտին հասցնելու թուրքահայերի կո տորածները: 1921-23 թվականներին սպш նվեց 300-400 հազար հայ, մնացորդներին տեղափոխեցին ՌԴ-ի խորքերը:

Այդպիսով, ՌԴ-ի երաշխիքներ էր տալիս թուրքերին, հայկական հնարավոր պահանջների չեզոքացման հարցի մեջ: Այնպես որ, պահանջները ՌԴ-ին ոչ միայն տարօրինակ չեն, այլ նաև՝ տեղին, ՀՀ-ի դեմ հերթական հանցագործության՝ 2020 թվականի պատ երազմի և ՀՀ-ի մասնատման ֆոնին:

ՀՀ-ն պետք է պատրաստ լինի ՌԴ-ից եւ Թուրքիայից պահանջով, կամ այլ պատեհ առիթով վերաինտեգրել Կարս-Արդահանը, Արարատն ու Նախիջեւանն իր իրավասության տակ: Դա Հայաստան պետության ինքնիշխանության և արժանապատվության ցուցիչն է: ՀՀ-ում ու Հարավային Կովկասում ՌԴ-ի ներկայությունը գին ունի, ու այդ գինը քարոզչական, շան տաժի և սպա ռնալիքի միջոցով կերտված «փրկչությունը» չէ: Դրան ՀՀ-ում անգամ արդեն անհույս ռուսասերները չեն հավատում:

Рейтинг
( 4 оценки, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս