Վազգեն Թևանյանը սшտկшցրեց ադրբեջանցուն և նվաճեց ոսկե մեդալ

Վազգեն Թևանյանը սшտկшցրեց ադրբեջանցուն և նվաճեց ոսկե մեդալ.

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշար , մեր ըմբիշ Վազգեն Թևանյանը պարզապես սшտկшցրեց ադրբեջանցի Հաջի Ալիևին և նվաճեց հաղթողի կոչումը:

Վազգեն Թևանյանը եզրափակիչում 9:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևի նկատմամբ:

Հիշեցնենք այսօր փայլուն հանդես եկավ 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը: Եզրափակիչ գոտեմարտում նա 8-3 հաշվով հաղթեց բուլղարացի Գեորգի Վանգելովին:

Այսպիսով` Արսենը Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելուց բացի հռչակվեց միջազգային մրցաշարի հաղթող:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս