Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը լեհական ռադիոյի հետ զրույցում հայտարարել է, որ իրենք Թուրքիայի հետ ստորագրել են պայմանագիր, որով պետք է գնեն 24 միավոր Բայրաքթար տեսակի հшրվ-шծшյին անօդաչու թռչող սարք:
Այդ մասին լեհ նախարարը նաև գրել է իր Թվիթթերի էջում: Նրա խոսքերով նման պայմանագրի կնքումը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Լեհաստանի նախագահը վերջերս մեկնել էր Թուրքիա:
Բայրաքթարների առաջին խմբաքանակը Լեհաստանին մատակարարվելու է 2022թ.-ին:
Նշենք , որ Բայրաքթար ՏԲ2 անօդաչու թռչող սարքի նախագծումը սկսվել է 2000-ականներին ՝ «Բայքար Մակինա» ընկերության կողմից։ ՏԲ2-ը հիմնված է ավելի վաղ արտադրված Բայրաքթար ՏԲ1 տարբերակի վրա, որն առաջին անգամ գործարկվել է 2009 թվականին։
Առաջին թռիչքը տեղի է ունեցել 2014 թվականին։ 2014 թվականի հունիսին և օգոստոսին «Բայրաքթար ՏԲ2»-ը տակտիկական միջին բարձրության դասի անօդաչու թռչող սարքերի թռիչքի տևողության համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 8 կմ բարձրության վրա մնալով 24 ժամ 34 րոպե։
«Բայրաքթար ՏԲ2» անօդաչու թռչող սարքն իր մшրտшկшն մկրտությունը ստացել է 2014 թվականին Թուրքիայի արևելքում իրականացված մшրտшկшն գործողությունների ժամանակ։