ՌԴ-ը գտել է իր զբոսաշրջիկների համար Թուրքիային փոխարինող երկիր . Ու՞ր կհոսեն 100-որ միլիոն դոլարները . Էրդողանը «Խաղից դուրս»

ՌԴ-ը կարծես թե գտել է իր զբոսաշրջիկների համար Թուրքիային փոխարինող երկիր , հատկապես դրական արդյունքներ են ստանում Ռուսաստանի և Հունաստանի միջև տուրիստական ​​գործունեության վերսկսման նոր նախագիծը: Այս հարցով և երկու երկրների միջև կապերի հետագա ամրապնդման համար , Մոսկվա է այցելել Հունաստանի զբոսաշրջության նախարար ՝ Հարի Թեոխարիսը:

Հունաստանի զբոսաշրջության նախարարը Ռուսաստանի մայրաքաղաքում իր եռօրյա գտնվելու ընթացքում մի շարք շփումներ է ունեցել զբոսաշրջության արդյունաբերության հայտնի գործիչների, պետական ​​բարձրաստիճան պաշտոնյաների և մասնավոր բիզնեսի ոլորտի ներկայացուցիչների հետ ՝ տուրօպերատորներ և այլն:

Հունաստանի զբոսաշրջության նախարարը նաև խոսել է Ռուսաստանի լրատվամիջոցների հետ , որպեսզի համագործակցեն նախարարության լրատվական և PR բաժինների հետ:

ՌԴ-ը իդեալական է համարում դեպի Հունաստան ուղղությունն ավելի խթանելու և զարգացնելու համար այս որոշումը, մասնավորապես շեշտը դրվել է Հունական զբոսաշրջության անվտանգության և բարձակարգ սպասարկման վրա: Ամփոփելով Ռուսաստան կատարած իր այցը ՝ Թեոխարիսը նշել է. «իմ այցը Ռուսաստան ծայրաստիճան կառուցողական էր»: Նշնք , որ 2019-ին Հունաստանը հյուրընկալել է մոտ 500,000 ռուս ճանապարհորդների:

«Այս տարվա հանգստյան ամիսներին մենք պատրաստ ենք ողջունել յուրաքանչյուր ռուս զբոսաշրջիկի, ով ցանկանում է անմոռանալի, բացարձակապես անվտանգ արձակուրդ անցկացնել մեր երկրում: Ռուսաստանի և Հունաստանի երկարամյա բարեկամությունն ակնհայտ էր բոլոր շփումներում: Ռուսների սերը մեր հայրենիքի նկատմամբ արտացոլվում է գործնականում, 1821-ի հեղափոխության տարեդարձի միջոցառումներով: Մենք ջանք չենք խնայելու զբոսաշրջային տեղաշարժերը ազատելու շատ խնդիրներից , ձևականություններից այն ավելի պարզեցնելու համար: Ես Ռուսաստանից մեկնում եմ Հունաստան տուրիստական ​​ակտիվությունը վերսկսելու լավատեսական ուղերձներով»,- ասել է Հունաստանի զբոսաշրջության նախարար ՝ Հարի Թեոխարիսը:

Հիշեցնենք , որ ապրիլի 15-ից, Ռուսաստանը սահմանափակեց օդային երթևեկությունը Թուրքիայի հետ մինչև հունիսի 1-ը` , որը հնարավոր է երկարացվի կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակի վատթարացման պատճառով: Ռոսպոտրեբնաձորի ղեկավար Աննա Պոպովան հայտարարեց , որ կորոնավիրուսի մուտացիայի ենթարկված շտամների մեծ մասը Թուրքիայից է բերվել Ռուսաստան: Այս որոշումը Թուրքիայում մեծ անհանգստություն է առաջացրել զբոսաշրջությունից եկամուտների կորստի կապակցությամբ:

«2019 թվականին ռուս զբոսաշրջիկները առաջին տեղն էին զբաղեցնում Թուրքիա եկած օտարերկրացիների քանակով: Ռուսաստանից յոթ միլիոնից ավել զբոսաշրջիկ ապահովել են Թուրքիայի տուրիստական ​​արդյունաբերության եկամտի զգալի մասը: 2020-ին, համաճարակի ֆոնին, Ռուսաստանի Դաշնությունը կրկին գլխավորեց երկրների վարկանիշը Թուրքիա եկած օտարերկրյա զբոսաշրջիկների թվաքանակով ՝ ավելի քան 2 միլիոն» , – ասվում է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրիի հայտարարության մեջ: Ըստ Մեհմեթ Նուրիի Թուրքիային սպասվում է սնանկություն:

Շատ քաղաքական վերլուծաբաներ կարծում են , որ ՌԴ-ի այս քայլը կապ չունի կորոնավիրուսային վարակի հետ և այն պարզապես պատասխանն էր Դոնբասում հայտնված «Բայրաքթար» — ների:

Рейтинг
( 7 оценок, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս