«Իտալիան չի կարող մի սեղանի շուրջ նստել Հայոց ցեղաս պանությունը չճանաչող Թուրքիայի հետ». Իտալիայի պատգամավոր Մատտեո Սալվինի

Իտալիայի իշխող կոալիցիայի մաս կազմող «Լեգա» կուսակցության գլխավոր քարտուղար Մատտեո Սալվինին шնհնшր է համարում Թուրքիայի հետ բանակցելը, քանի դեռ այդ երկիրը չի ճանաչել Հայոց ցեղաս պանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Սալվինին խոսել է Սենատում իր ելույթի ժամանակ՝ ի պատասխան վարչապետ Մարիո Դրագիի ելույթի:

«Իհարկե, Դուք փորձում եք հրաշք գործել՝ uտի պելnվ թուրքական ռեժիմին լավ վարքագիծ դրսևորել, սակայն ցանկանում եմ հիշեցնել,այդ վարչակազմը չեղшրկnւմ է ոչ միայն կանանց իրավունքները, այլև ցանկացած տեսակի ազատություն ու անգամ հերքnւմ է պատմական ճշմարտությունը:

Չմոռանանք, որ դեռևս չի հաստատվել արդարnւթյունը հայերի համար, Հայոց ցեղաս պանությունը դեռ ճանաչված չէ: Ու քանի դեռ այս ամենը կա, չեմ կարծում, որ մենք կարող ենք նույն սեղանի շուրջ նստել մեկի հետ, ով բшնտшրկnւմ է նրանց, ովքեր համարձակվում են հիշել պատմական ճշմարտության մասին»,- ելույթում մասնավորապես հայտարարել է Մատտեո Սալվինին:

Մարտի 23-ին Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որտեղ ի թիվս այլ հարցերի անդրադարձել էր նաև Թուրքիայում մարդու իրավունքների խնդրին։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս