Ի՞նչ անի ՀՀ այն քաղաքաղացին, ով ոչ մի կուսակցության չի հարում, ով քաղաքական խաղիկների մեջ չի մտնում, բայց ցանկություն ունի մասնակցի ՀՀ ԱԺ ընտրություններին որպես թեկնածու

Թուրքագերտ , ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը անդրադարձել է ՀՀ-ում գալիք ԱԺ ընտրություններին.

«Ասում են, իբրև թե ընտրական օրենսգրքի փոփոխության մասին քննարկումներ է եղել հասարակական, քաղաքական ներկայացուցիչների հետ։ Տեսնես ո՞ր ճամբարի ներկայացուցիչների հետ է եղել այդ քննարկումը։

Ամեն դեպքում, եթե մի նմանատիպ քննարկում էլ լինի, խնդրում եմ փոխանցեք մի հարց։

Ի՞նչ անի ՀՀ այն քաղաքաղացին, ով ոչ մի կուսակցության չի հարում, ով քաղաքական խաղիկների մեջ չի մտնում, առևտրի մեջ չի մտնում, պարտավորագրեր չի գրում, բայց ցանկություն ունի որպես ՀՀ լիիրավ քաղաքացի մասնակցի ՀՀ ԱԺ ընտրություններին որպես թեկնածու։

Արդյո՞ք մտածել եք դրա մասին, թե՞ պարտադիր պետք է մեկի հետ քայլի, մեկի հետ սուրճ խմի, մեկի հետ ծանոթ լինի, որ մի պարտավորագիր գրել տան ու խցկեն մի ցուցակ, էն էլ ոչ անցողիկ տեղում․․․ Օրինակի համար հեռավոր մի գյուղից մի քաղաքացի ուզում է որպես թեկանծու հանդես գալ, ի՞նչ անի, կասե՞ք․․․

Խնդրում եմ քաղաքական-մաղակական ասպարեզ չբերեք, հստակ ասեք, ինչ եք անում, որպեսզի անկախ պատգամավորի ինստիտուտը վերականգնեք․․․» , — գրել է Կարեն Հովհաննիսյանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս