Կմասնակցեմ ընտրություններին՝ որպես կուսակցությունների դաշինքի ղեկավար . Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ որպես կուսակցությունների դաշինքի ղեկավար: Քոչարյանն այս մասին ասել է ռուսական Առաջին ալիքի եթերում Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում , հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես ղեկավարել եմ երկիրը 10 տարի, բայց անկուսակցական եմ: Կմասնակցեմ ընտրություններին՝ որպես կուսակցությունների դաշինքի ղեկավար»,-ասել է Քոչարյանն ու հավելել, որ ամենայն հավանականությամբ, դաշինքում կլինի երկու կուսակցություն:
Քոչարյանը, սակայն չի նշել, թե որ կուսակցություններն են դաշինք ստեղծելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:
Հիշեցնենք , որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի , «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի հետ ունեցած քննարկումներից հետո , Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ը Հայաստանում հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օր: