Բունդեսթագը Ադրբեջանի հետ կապված խարդ ախության պատճառով պատգամավորին զրկել է անձեռնմխելիությունից

Բունդեսթագը չեղյալ է հայտարարել Քրիստոնեադեմոկրատական ​​միության իշխող կոալիցիայի անդամ Ակսել Ֆիշերի անձեռնմխելիությունը, ինչը հետաքննող մարմիններին հնարավորություն է տալիս խուզա րկություններ կատարել և ապացույցներ ստանալ: Որոշումն ընդունվել է միաձայն և, ամենայն համավանականությամբ, կապված է Ֆիշերի՝ Ադրբեջանի իշխանությունների օգտին ԵԽԽՎ-ում լոբբիստական ​​գործունեության հետ՝ հաղորդում է «1լուրերը» հղում կատարելով Deutsche Welle-ին:

Զանգվածային խուզ արկություններից առաջ իրականացվել էին քննչական գործողություններ՝ ուղղված Բունդեսթագի նախկին և ներկա պատգամավորների դեմ, ովքեր նաև ԵԽԽՎ-ի գերմանական պատվիրակության կազմում էին:

«Նրանք մեղա դրվում են 2008-2016 թվականներին Ադրբեջանից բրիտանական կե ղծ ընկերությունների և Բալթյան բանկերի միջոցով մեծ գումարներ ստանալու համար»,- ասվում է դատախազության հայտարարության մեջ: Գերմանացի պատգամավորներն այդ միջոցները ստացել են ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատգամավորների ներկայացրած բանաձևերի նախագծերի օգտին քվեարկելու, ինչպես նաև կառույցում տարբեր պաշտոններ զբաղեցնելու պահանջները կատարելու համար:

Transparency International միջազգային իրավապաշտպան կազմակերպության գերմանական մասնաճյուղը ողջունել է Բունդեսթագում Ադրբեջանի հետ կապված կոռ ուպցիոն սկա նդալի զանգվածային հետաքննությունները:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս