Էրդողանը հայտարարել է նոր կայսրության պլանների մասին. Դոլարի փոխարինում, իսլամական մեգաբանկով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջ է քաշել իսլամական մեգաբանկի գաղափարը, որը հիմնված է առցանց պլատֆորմի վրա, որը կարող է բավարարել իսլամական ֆինանսական հաստատությունների իրացվելիության կարիքները, ինչպես նաև ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորման անհրաժեշտությունը, հաղորդում է Անատոլու գործակալությունը:

Էրդողանը այս մասին նշել է D-8 տեսակոնֆերանսի ժամանակ: Սա տնտեսական համագործակցության կազմակերպություն է, որն ընդգրկում է իր մեջ մի շարք երկրներ ՝ Բանգլադեշը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Իրանը, Մալազիան, Նիգերիան, Պակիստանը և Թուրքիան:

Էրդողանը նաև կոչ է արել D-8 երկրներին միմյանց հետ առևտրում ավելի շատ տեղական արժույթներ օգտագործել:

Թուրքիայ նախագահը խոսել է նաեւ համաճարակի մասին ՝ նշելով, որ Թուրքիայում մշակված պատվաստանյութը հասանելի կդառնա յուրաքանչյուրին, ով կցանկանա այն օգտագործել:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս