Այսօր ապրիլի 9-ին բռնցքшմшրտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն 64 կգ քաշային Գյումրեցի Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում իր երկրորդ մենшմшրտը անցկացրեց: Նրա մրցակիցն էր Ուկրաինայի ներկայացուցիչը, ազգությամբ թուրք Բինալի Շախմանդարովը:
Մենшմшրտը տեղի ունեցավա Ղազախստանի Ալմաթիում `MTK Fight Night պրոֆեսիոնալ բռնցքшմшրտի երեկոյի շրջանակներում:
Հիշեցնենք 2017 թվականին Հովհաննես Բաչկովը մասնակցել է Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը, որտեղ 10 ոսկե մեդալների համար պայքարում էին 40 երկրների 258 մարզիկներ։ Բաչկովը եզրափակչում առավելության հասավ Անգլիան ներկայացնող Լյուկ Մըկկորմակի նկատմամբ և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։
Եվրոպայի առաջնությունում Բաչկովը կարողացավ նվաճել աշխարհի առաջնության մասնակցության ուղեգիր և դարձավ 2017 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2019 թվականի Մինսկում կայացած Եվրոպական խաղերում հաղթելով դարձել է Եվրոպական խաղերի հաղթող և Եվրոպայի կրկնակի չեմպիոն։