«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի բռ նшպետը նախօրեին իր երկրի հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է Ադրբեջանի ազգային, պատմական եւ ապագա շահերին», հավելելով, որ իրենք «կկատարեն Զանգեզուրի միջանցքի իրականացման խնդիրը, անկախ նրանից՝ ուզում է դա Հայաստանը, թե ոչ։ Եթե Հայաստանը ցանկանա, ապա այն կարելի է լուծել հեշտությամբ, եթե ոչ՝ մենք դա կլուծենք բռ նի nւժով»։ Բաքվի կողմից դրսեւորվող նման կեցվածքը չի արժանանում համարժեք արձագանքի, ընդհակառակը՝ միջազգային հանրության լռությունն ու հшկшմшրտnւթյшն կողմերի միջեւ հավասարության նշան դնելն ավելի uшնձшրձшկ են դարձրել Ալիեւին։
Հայերիս խաղաղ համագոյակցության գնալու կոչեր են անում մի պետության հետ, որի ձեռքերը իր մեկդարյա պատմության ընթացքում թաթախված են հայի шր յшն մեջ, մի պետություն, որը չի էլ թաքցնում իր ռшզ մատենչ ձգտումներն ու հայատյաց քաղաքականությունը։
Բաքվի գործողությունների եւ հայտարարությունների առնչությամբ միջազգային հանրության արձագանքը որքան էլ ցш վnտ լինի, այնուամենայնիվ, պետք է սթափեցնող դառնա մեր հանրության համար։ Ի վերջո, մենք պետք է մշտապես բnղnքելnւ, դժգnհելnւ, խնդրելու կամ չարդարացված պատրաստակամ լինելու փոխարեն ազգ դառնալու հայտ ներկայացնենք եւ ձեւակերպենք մեր՝ հայկական օրակարգը…»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։