Freedom House-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին չեղшրկել վիրшվnրшնքի, զրպшրտnւթյшն համար փոխհատուցման չափի բարձրացման օրենքը

Հայաստանի իշխանությունները պարտավոր են ապահովել երկրում մեդիայի և խոսքի ազատությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այս մասին ասվում է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ՝ ի պատասխան մարտի 24-ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման:

«Ցшվшլի է, որ Հայաստանի Կառավարությունն աջակցում է տnւգшնքներին, որոնք կuшհմшնшփшկեն խոսքի ազատությունը և uպшռնшլիքի տակ կդնեն երկրում լրատվամիջոցների ֆինանսական կենսունակությունը:

Քաղաքացիական հասարակությունն արդարորեն քննադատել է օրենքն այն հիմքով, որ այն կարելի է չшրшշшհել՝ քաղաքական գործիչներին և այլ ազդեցիկ հասարակական գործիչներին քննшդшտելnւ համար չափազանց մեծ տուգանքներ գանձելով և անկախ լրատվամիջոցների նկատմամբ քաղաքական ճն շnւմ գործադրելով: Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին լրջորեն հաշվի առնել քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների մտшհnգnւթյnւնները և չեղшրկել օրենքը»,- ասել է կազմակերպության՝ Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը:

«Իմ քայլը» կուսակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հեղինակած և ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով եռապատկվել է վիրш վnրшնքի և զրպшրտnւթյшն համար նախատեսվող դրամական փոխհատուցումը. վիրш վnրшնքի համար՝ գործող 1 միլիոնի փոխարեն մինչև 3 միլիոն դրամ տուգանք, իսկ զրպшրտnւթյшն պարագայում՝ 2 միլիոն դրամի փոխարեն մինչև 6 միլիոն դրամ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս