Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անցյալ շաբաթ հայտնել էր , որ Թուրքիան կարող է Եգիպտոսի հետ բանակցել և ստորագրել Միջերկրական ծովի արևելյան մասում ծովային սահմանազատման գործարք ՝ կախված երկու երկրների հարաբերությունների ընթացքից:
Եգիպտոսի դիվանագիտական աղբյուրները հերքել են Թուրքիայի այդ պնդումները, իբր Անկարան և Կահիրեն երկկողմ քննարկումներ են սկսել , թե ինչպես լուծեն տարաձայնությունները Արևելյան Միջերկրական ծովում:
«Կահիրեն նպատակ չունի բանակցել Թուրքիայի հետ այդ հարցի շուրջ: Եգիպտոսը հավատարիմ է Կիպրոսին և Հունաստանին», — հաղորդում է «Արաբ Նյուզ»- ը:
2019-ին Կիպրոսը, Հունաստանը, Եգիպտոսը, Իսրայելը, Հորդանանը, Իտալիան և Պաղեստինը անցկացրեցին ֆորում , որտեղ չէին հրավիրել Թուրքիային: Նույն տարվա նոյեմբերին Թուրքիան Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության հետ կնքեց ծովային սահմանի համաձայնագիր , որը անտեսում էր Կիպրոսի և Հունաստանի իրավունքները:
Եգիպտոսի նախագահ Աբդել-Ֆաթթահ ալ-Սիսին անցյալ տարվա հոկտեմբերին վավերացրեց Հունաստանի հետ ծովային համաձայնագիրը, որը նպատակ ուներ առավելագույն օգուտ ստանալ երկու երկրների համար բացառիկ տնտեսական գոտում առկա բնական ռեսուրսներից, որոնք ներառում են բնական գազի պաշարներ:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միծոտակիսը չորեքշաբթի օրը հեռախոսով խոսել էր Եգիպտոսի նախագահի հետ: Երկու ղեկավարները հաստատել էին իրենց ամուր երկկողմ հարաբերությունները և կապերը բարելավելու իրենց կամքը: