Այսօր Հայոց բուն օրացույցով սկսվում է 4513 թվականը , մեծ հավանականությամբ Հայերը ունեցել են նաև նախահայկյան օրացույց . Մանրամասներ
Այսօր Հայոց բուն օրացույցով (Հայկյան տոմար) սկսվում է 4513 թվականը, Արեգ ամսվա Արեգ օրն է։ Այն սկիզբ է առնում մ․թ․ա․ 2492 թվականից։
Մի քանի ժողովուրդ կա, որ հավակնում է ամենահին օրացույց ունենալուն՝ եգիպտացիները, շումերները, հրեաները, պարսիկները, հայերը․․․
Բայց մեծ հավանականությամբ, մենք ունեցել ենք նաև նախահայկյան (ավելի հին) օրացույցներ, և եթե դա ապացուցվի, ապա մերը միանշանակ ամենահինն է։
Որպես աստղագետ ասեմ, որ ցանկացած օրացույց կարելի է ստեղծել միայն աստղագիտական խորը գիտելիքի հիման վրա՝ երկարատև դիտումների արդյունքում։ Իսկ դա նշանակում է, որ իզուր են Զորաց Քարերի և մեր այլ հնագույն աստղադիտարանների նսեմացման փորձերը։
Հայոց Բուն թվականը բացառիկ օրացույց է։ Այստեղ հատուկ անուններ ունեն ոչ միայն ամիսները, այլև ամսվա օրերը և նույնիսկ օրվա ժամերը։
Արեգ Միքաելյան