Հայաստանը չի մասնակցի «Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթին

Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին
Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:

«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,- ասված է Առաջին ալիքի Ֆեյսբուքի գրառման մեջ:

Հիշեցնենք Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթին մասնակցում է սկսած 2006 թվականից։ Հայաստանում մրցույթը հեռարձակում է Հանրային հեռուստաընկերությունը։

Հայաստանում մրցույթը հեռարձակող Հանրային հեռուստաընկերությունը Եվրատեսիլ երգի մրցույթին մասնակցելու համար առաջին անգամ հայտ է ներկայացրել 2005 թվականին, սակայն հետագայում հետ վերցրեց այն և չմասնակցեց 2005 թվականի մրցույթին։ 2006 թվականին Հանրային հեռուսատաընկերությունը պաշտոնապես հաստատեց իր մասնակցությունը 2006 թվականի մրցույթում։ Հայաստանի առաջին ներկայացուցիչը մրցույթում եղել է Անդրեն «Without Your Love» երգով։

Հայաստանում մրցույթը հեռարձակող Հանրային հեռուստաընկերությունը առաջին անգամ Եվրատեսիլի ազգային եզրափակիչ կազմակերպել է 2007 թվականին։ Այս նույն ձևաչափը կիրառվել է նաև 2009, 2010 թվականներին, իսկ 2008, 2011 և 2013 թվականներին ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկությամբ ընտրվել է միայն երգը։ 2006, 2014, 2015, 2016 և 2019 թվականներին և՛ մասնակիցը, և՛ երգը ընտրվել են ներքին քվեարկությամբ։ 2017 թվականից Հանրային հեռուստաընկերությունը սկիզբ է դրել «Դեպի Եվրատեսիլ» ազգային եզրափակիչին, որը կիրառվել է նաև 2018 և 2020 թվականներին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս