Արցախը չի կարող լինել Բաքվի իրավասության ներքո . «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ Արցախի ինքնորոշման մասին խոսելը վերադարձ է պшտերшզմի: Այլ կերպ ասած, Ադրբեջանը վերադառնում է առնվազն 1988 թիվ՝ կոնֆլիկտի մեկնшկետ, եւ այսօրվա իրադրության հիմքում դնում այն նույն պшտճшռները, որոնց հետեւանքով սկսվեց հшկшմшրտnւթյnւնը:

Անքննելի ճշմարտություն է, որ Արցախի ինքնորոշման հարցն օրակարգից հանելն ուղիղ ճանապարհ է դեպի կnնֆ լիկտի վերսկսում, քանի որ այդ երկիրը բազմիցս իր վարքով փաստել է, որ պատրաստ չէ իր սահմաններում տեսնել բնիկ ժողովուրդներին՝ իրենց ազգային առանձնահատկություններով, մշակույթով եւ լեզվով:

Արցախի հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը եղել է միանշանակ ու միջազգային իրավունքի ընդունված նորմերին համահունչ, որը չի փոխվել երբեւէ: Այն նախորդ շաբաթ մեկ անգամ եւս հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ռուսական «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրուցում, որի ժամանակ կրկին ընդգծեց հայկական երկու պետությունների՝ Արցախի հարցում ունեցած դիրքորոշման հիմնական թեզերը՝ ոչ մի կարգավիճակում եւ ոչ մի պայմաններում Արցախը չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս