ԱՄՆ քաղաքացիները Ռուսաստանի դեսպանատնից ներողություն են խնդրել

Վաշինգտոնում ՌԴ դեսպանատունը նամակներ է ստացել ԱՄՆ քաղաքացիներից, հայտնել է դիվանագիտական առաքելության ղեկավար Անատոլի Անտոնովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կցանկանայի ԱՄՆ քաղաքացիներին խոր երախտագիտություն հայտնել, ովքեր դեսպանատուն նամակներ են ուղարկել՝ աջակցելով Ռուսաստանի եւ ԱՄՆ բարեկամական հարաբերությունների զարգացմանը: Շատերն անհամաձայնություն են հայտնել եւ ներողություն խնդրել չկշռադատված հայտարարությունների համար, որոնք վերջին շրջանում Վաշինգտոնից հնչում են ՌԴ հասցեին»,- նշված է Անտոնովի հայտարարության մեջ:

Դեսպանը նշել է, թե զգացված է ամերիկացիների դիրքորոշմամբ, որոնք «հասկանում են, որ պետությունների միջեւ երկխոսությունը կառուցվում է փոխադարձ հարգանքի եւ իրավահավասարության հիմքի վրա»:

«ԱՄՆ քաղաքացիների նման մոտեցումը վկայում է, որ ամերիկացի եւ ռուս ժողովուրդների միջեւ հարաբերությունների կարգավորման ներուժը պահպանվել է»,- ասել է Անտոնովը:

Դիվանագիտական առաքելության ղեկավարը հույս է հայտնել, որ ամերիկյան իշխանությունները ականջալուր կլինեն իրենց ընտրողներին եւ «կդադարեցնեն առանց այն էլ ոչ նորմալ վիճակում գտնվող հարաբերությունների հետագա կnր ծшնnւմը»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս