Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի տարածքում արդեն չորս ամիս է՝ գործում է կարի արտադրամաս, որտեղ ներկայում զբաղված է 20-ից ավելի Արցախցիներ . (տեսանյութ)

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր և Գոլդեն Փելես հյուրանոցներում աշխատանքային եռուզեռ է: Արդեն շուրջ 4 ամիս է, ինչ այստեղ ապաստանած 400 արցախցիները ժամանակն օգտագործում են նպատակային՝ անկողնային պարագաներ կարելով արցախցի մյուս ընտանիքների համար:

Վերջերս նրանց առօրյան համալրվեց ևս մեկ նախաձեռնությամբ. իրենք են հերթափոխով պատրաստում և մատուցում օրվա 3-անգամյա սնունդը, որի համար անհրաժեշտ բաղադրիչները ձեռք են բերվել Հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմնի ֆինանսավորմամբ:

Արցախցիներից մի մասի զբաղվածության հարցն էլ լուծել է «Փրոջեքթ Հոփ Արմենիա» բարեգործական հասարակական կազմակերպությունը: Հյուրանոցների տարածքում արդեն չորս ամիս է՝ գործում է կարի արտադրամաս, որտեղ ներկայում զբաղված է 20-ից ավելի արցախցի:

Վերջերս մասնագիտացել են նաև անթև բաճկոնների արտադրության գործում: Առաջիկայում էլ նախատեսում են ընդլայնել գործունեությունն ու կաշվե իրերի արտադրություն հիմնել:

Մանրամասները՝ տեսանյութում

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս