Անհերքելի Փաստեր . Քչերը գիտեն , որ Թուրքերենի ժամանակակից այբուբենը ստեղծել է Հայ ՝ Հակոբ Մարտայանը , Թուրքիայում ակտիվորեն փորձում են սա թաքցնել , բայց այլևս չի ստացվում

SLIM.am-ը ներկայացնում է բացառիկ պատմություն , թե ինչպես էին Օսմանյան Թուրքիայում թուրքերը մոտ երկու տարի օգտագործել հայկական տառերը.

Քչերը գիտեն, որ Թուրքիայի ժամանակակից թուրքերենի այբուբենի հեղինակը հայ է. ո՞վ էր նա:

Ժամանակակից Թուրքիայում ակտիվորեն փորձում են թաքցնել այն հանգամանքը, որ թուրքական այբուբենի հեղինակներից ամենամեծ ներդրում ունեցողը հայ էր, բայց երբեմն նրանց մոտ այլևս չի ստացվում թաքցնել Հակոբ Մարտայանի դերը, ով այն քիչ հայերից էր, որ կարողացավ ողջ մնալ ու փրկվել Հայոց մեծ եղեռնից։

Մուսթաֆա Քեմալը հենց նրան 1923թ.-ին հանձնարարեց զբաղվել հին թուրքերենի փոփոխություններով ու լեզուն հարմարեցնել լատինական այբուբենի բոլոր կանոններին։ Մարտայանի շնորհիվ ժամանակակից թուրքերենն ունի այսօրվա տեսքը։ Նրա բարեփոխումների միջոցով թուրքերենն ավելի հասկանալի այբուբեն ունեցավ, որը սովորելը դարձավ առավել դյուրին։

Բացի դրանից՝ հայտնի հայ լեզվաբանը դարձավ Թուրքիայի նախագահի խորհրդականը լեզվական, մշակութային և այլ հարցերով։ Նրա դերն ուղղակի անգնահատելի էր։

Մարթայանը ծառայություն էր մատուցել թրքական սահմանադրությունն ստեղծելու, հանրապետական կարգը կատարելագործելու, արաբատառ այբուբենը լատինատառ դարձնելու գործում: Նա է Թուրքիայում մտցրել ազգանունները` Քեմալին կոչելով Աթաթուրք (թուրքերի հայր)… Վերջինս էլ Մարթայանին կոչել է Դիլաչար (լեզվի բանալի):

Օսմանյան Թուրքիայում, նախքան 1928թ.-ի լատինատառ այբուբենի հաստատումն ու ներդրումը, թուրքերը մոտ երկու տարի օգտագործել են հայկական տառերը` թուրքերենով գրելու համար: Սրա մասին պատմում էր մի մարդ ով թուրքերեն լեզուն սովորել էր հայատառ թուրքերենով գրված Աստվածաշունչ ընթերցելու շնորհիվ, որն ի դեպ նրան էր հասել իր տատիկից…

1934թ.ին նախագահ Մուստաֆա Քեմալի հրավերով Թուրքիայում էին գտնվում մեծ թվով այլազգի լեզվաբան-գիտնականներ: Նրանց հետ միասին աշխատում էր նաեւ Քեմալի քարտուղարը` բուլղարահայ գիտնական Հակոբ Մարթայանը: 1916-ից նա Քեմալի օգնականն ու խորհրդատուն էր: Այդ կապը մի քանի տարի ընդհատվել էր, իսկ 1932-ին նորից շարունակվել:

Հետաքրքրական է, որ, բացի հայերենից ու թուրքերենից, Հակոբ Մարտայանը տիրապետում էր ևս 19 լեզվի։ Նա մшհшցшվ 1979թ.-ին Ստամբուլում՝ ստանձնելով Թուրքիայի լեզվական մշակույթում հեղшփոխшկшն ու անգնահատելի բարեփոխումներ իրականացրած մեծանուն հայի դերը։

Հակոբ Վահանի Մարթայան (Դիլաչար) ծնվել է մայիսի 22-ին 1895թ. Կոստանդնուպոլիսում (Ստամբուլ , Օսմանյան կայսրություն) , լեզվաբան, թուրքագետ, մանկավարժ։ Թուրքական լեզվագիտական ընկերության առաջին գլխավոր քարտուղարը: Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը թուրքերեն լեզվի ուսումնասիրության մեջ Մարթայանի ունեցած ներդրման համար նրան շնորհել էր «Դիլաչար» («Լեզու բացող») ազգանունը:

Հիշեցնենք , որ 2013 թ.-ին դեռևս վարչապետ Էրդողանի կողմից սեպտեմբերի 30-ին Թուրքերենի այբուբենի համալրման հարցը հայտնվեց քաղաքական օրակարգում , ժողովրդավարական բարեփոխումների փաթեթում, նաև թուրքերեն տառերի մասին օրենքի փոփոխության առաջարկը:

Այսպես` առաջարկվում էր փոփոխության ենթարկել 1928 թվականին ընդունված թուրքերեն տառերի մասին օրենքը և գործող 29 տառերի հետ միասին օգտագործել նաև քրդերենում առկա x, w և q տառերը:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս