Հուսով եմ՝ ԱՄՆ նախագահը կկատարի իր պարտավորությունը և կճանաչի Հայոց ցեղшս պшնnւթյունը. Բոբ Մենենդես

ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսն անդրադարձել է Հայոց ցեղшս պшնnւթյան թեմային և Միացյալ Նահանգների նոր վարչակազմին կոչ արել ճանաչել այն: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարը մասնավորապես ասել է.Հաղորդում է «1լուրեր»-ը:

«Հուսով եմ, որ ԱՄՆ նախագահը կկատարի իր պարտավորությունը և կճանաչի Հայոց ցեղшս պшնnւթյունը: ԱՄՆ Սենատը միաձայն ճանաչել է այն անցյալ տարի: Հայոց ցեղшս պшնnւթյունը ճանաչել է նաև Ներկայացուցիչների պալատը: Այժմ ժամանակն է, որ դա անի նաև ԱՄՆ նախագահը, քանի որ ամերիկացի ժողովրդի ներկայացուցիչները Կոնգրեսում արել են դա: Եկեք պատմությունն անվանենք այնպես, ինչպես կա»:

Հիշեցնենք , որ այսօր ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը նաև անդրադարձել էր հայ ռազ մшգեր իներին ասելով.

«Մենք պետք է աջակցենք հայ ժողովրդին ու նպաստենք Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազ մшգեր իների ազատ արձակմանը: Այն, ինչ անում է Ադրբեջանը, միջազգային օրենքի կո պիտ խախ տում է: Մենք պետք է բարձրաձայնենք այդ մասին, ինչն ԱՄՆ նախկին վարչակազմը չի արել»,-հայտարարել էր սենատոր Բոբ Մենենդեսը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս