Wizzair-ը մարտի վերջից Քութաիսիի միջազգային օդանավակայանից շաբաթական 45 թռիչք կիրականացնի 20 ուղղություններով.
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի խոսքով՝ հունգարական բյուջետային Wizzair ընկերությունը մարտի վերջից Վրաստանում կվերսկսի չվերթները: Նախարարը կառավարության նիստից հետո լրատվամիջոցներին ներկայացրել է թռիչքների մասին նորացված տեղեկությունը: Հաղորդում է «Ալիք Մեդիան»:
Նրա խոսքով՝ թռիչքների վերսկսումից հետո Wizzair-ը Քութաիսիի միջազգային օդանավակայանից շաբաթական 45 թռիչք կիրականացնի 20 ուղղություններով :
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով սահմանված սահմանափակումների պատճառով Wizzair-ը մի քանի ամիս ամբողջությամբ չեղյալ էր հայտարարել դեպի Վրաստան թռիչքները: Համաճարակից առաջ ընկերությունը Քութաիսիի միջազգային օդանավակայանից իրականացնում էր մի քանի տասնյակ թռիչք: