Եղվարդի բնակչին մեղա դրանք է առաջադրվել՝ մոտ 17 մլն դրամի զին վորական հանդերձանքը դիտավորությամբ ոչնչ ացնելու փորձ կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դա տավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված զին վորական հանդերձանքը դիտա վորությամբ ոչնչ ացնելու փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ պարզվել է, որ Եղվարդ քաղաքի 30-ամյա բնակիչը 2020թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, դիտ ավորությամբ, վառելանյութի օգտագործմամբ, հրկ իզման եղանակով փորձել է ոչնչ ացնել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Ազատամարտիկների փողոցում գտնվող, քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված առանձնապես խոշոր չափերի հասնող՝ ընդհանուր 17.375.000 ՀՀ դրամ արժողության զին վորական հանդերձանքը: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ բռ նկված հր դեհը նկատվել է քաղաքացիների կողմից և մարվել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Եղվարդ քաղաքի 30-ամյա բնակչին մեղա դրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչ ացնելու կամ վնասելու փորձ) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խա փանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հան ցանքի մեջ կաս կածվողը կամ մեղա դրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղա վորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատ ավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատ արանի` օրինական ուժի մեջ մտած դատ ավճռով:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս