Գերմանացի պատգամավորը մեղա դրվում է Ադրբեջանից կաշ առք վերցնելու մեջ. նա զրկվել է անձեռնմխելիությունից

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագն անձեռնմխելիությունից զր կել է պատգամավոր Աքսել Ֆիշերին, որպեսզի քննչական մարմիններին հնարավորություն տա խուզարկություններ անցկացնել և ապացույցներ հավաքել Ադրբեջանի իշխանություններից պատգամավորի կաշ առք վերցնելու քրե ական գործի առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Deutsche welle»-ն:

Ադրբեջանի իշխանություններից կաշառք վերցնելու և այդ երկրի օգտին միջազգային կառույցներում լոբբիստական առաքելություն իրականացնելու մեջ մեղա դրվում են Բունդեսթագի ներկա և նախկին մի շարք պատգամավորներ, որոնք եղել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գերմանական պատվիրակության կազմում:

«Նրանք, ի թիվս այլնի, մեղա դրվում են 2008-2016թթ. Բրիտանական կե ղծ կազմակերպությունների միջոցով Ադրբեջանից գումար ստանալու մեջ»,- ասված է դատախազության տարածած հաղորդագրությունում: Դատախազության տվյալներով՝ այդ գումարները փոխանցելուց հետո ադրբեջանցի պատգամավորները պահանջներ են ներկայացրել ԵԽԽՎ-ում բանաձևեր անցկացնելու և դրանց «կողմ» քվեարկելու վերաբերյալ, ինչպես նաև տարբեր պաշտոններում նրանց նշանակման առնչությամբ:

«Deutsche welle»-ն հիշեցնում է, որ սա գերմանացի պատգամավորների կողմից Ադրբեջանից կաշ առք վերցնելու հետ կապված առաջին սկան դալը չէ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս