Թաներ Աքչամը տեղեկացրել է, որ ապրիլին լույս կտեսնի ցեղասպանության մասին թուրք հեղինակի նոր գիրքը

Թուրք դասախոս Ումիթ Քուրթը պատրաստվում է Հայոց ցեղшu պшնnւթյшն մասին գիրք հրատարակել.

Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը դատապարտող ԱՄՆ Մասաչուսսեթս նահանգի Քլարք համալսարանի թուրք հայտնի պատմաբան, դասախոս, պրոֆեսոր Թաներ Աքչամը իր ֆեյբուքյան էջում հայտնել է, որ ապրիլին լույս է տեսնելու իր գործընկերոջ՝ ԱՄՆ Քլարք համալսարանի թուրք դասախոս Ումիթ Քուրթի՝ Հայոց ցեղասպանության մասին գիրքը։

«Այնթափի հայերը. Ցեղասպանության էկոնոմիկան Օսմանյան մի վիլայեթում» վերնագրով գրքի հրապարակմամբ զբաղվել է Harvard University Press հրատարակչությունը։ Գիրքը հիմնված է Ումիթ Քուրթի դոկտորական աշխատանքի վրա։

Տեղեկացնենք, որ Ումիթ Քուրթը ցեղասպանության մասին մեկ այլ գրքի («Օրենքների ոգին. Հայոց ցեղասպանության հետքերը փնտրելով «Լքյալ գույքերի» մասին օրենքներում») համահեղինակն է։ Այդ գրքի մյուս համահեղինակը հենց Թաներ Աքչամն է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս