Ամերիկայի Համահայկական Խորհուրդը Հայոց ցեղшu պшնnւթյшն ճանաչման հարցով դիմել է Ջո Բայդենին

Արևմտյան Ամերիկայի Համահայկական Խորհուրդը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հասցեագրված խնդրագիր է ստեղծել: Հաղորդում է «1լուրեր»-ը:

Համահայկական խորհուրդը նշում է, թե ժամանակն է, որ Սպիտակ տունը միանշանակ հաստատի ԱՄՆ պաշտոնական քաղաքականությունը՝ Կոնգրեսի կողմից միաձայն ընդունված թիվ 296 և թիվ 150 բանաձևերը, այն է՝ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղшu պшնnւթյունն ու ոգեկոչել զn հերի հիշատակը, մերժել Հայոց ցեղшu պшնnւթյունը կամ այլ ցեղшu պшնnւթյունները հերքելու գործում ԱՄՆ-ի կառավորությանը համոզելու Թուրքիայի ջանքերը և խրախուսել Հայոց ցեղшu պшնnւթյան փաստերի մասին կրթությունն ու հասարակական ընկալումը:

Խնդրագրում նշվում է, որ չնայած Մերձավոր Արևելքում հայերին բնш ջնջnւմից փրկելու ԱՄՆ-ի աննախադեպ դերին, Միացյալ Նահանգների նախկին վարչակազմերը զիջել են Թուրքիային, բնիկ հայերի, ասորիների և հույների դեմ Օսմանյան կայսրության իրականացրած ցեղшu պшնnւթյան մասին ազնվորեն խոսելու փոխարեն, այդպիսով՝ Թուրքիային թույլ տալով шնպ шտիժ շարունակել իր քաղաքականությունը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հորդորում են կատարել այս թեմայի վերաբերյալ ազնվորեն խոսելու իր խոստումը՝ հիշատակելով որպես սենատոր, փոխնախագահ և նախագահի թեկնածու Բայդենի՝ այս հարցում կատարած քայլերը:

«Որպես ԱՄՆ նախագահ՝ Դուք խոստացել եք մարդու իրավունքներն ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթություն դարձնել: Եվ եթե մենք լրջորեն ցանկանում ենք վերահաստատել ԱՄՆ բարոյական հեղինակությունն ու հաստատել մարդու իրավունքներն ամենուրեք, ապա Ձեր վարչակազմը պետք է փակի մարդկության դեմ шն պшտիժ հшնցш գnրծnւթյnւնը ժխտելnւ Թուրքիայի հետ ԱՄՆ-ի մեղu шկցnւթյшն ամոթալի էջը»,- նշվում է խնդրագրում:

Խնդրագրում ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անմիջապես, միանշանակ ու վերջնական կճանաչի Հայոց ցեղшu պшնnւթյունը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս