Անկարայի Ուլուս շրջանում «İller» բանկի նոր մասնաշենքի կառուցման նպատակով կատարված հիմքի փորման աշխատանքների ժամանակ մարդու nuկnրներ էին հայտնաբերվել։ Համաձայն կադաստրային արխիվների՝ նշված տարածքում նախկինում եղել է հայկական և կաթոլիկ գեր եզմшնnց։ Պաշտոնական տվյալներով՝ հիշյալ տարածքում նախկինում ոչ միայն գերե զմшնnց, այլ նաև եկեղեցի ու բաղնիք է եղել։ Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում բարձրաձայնել է հայկական գերե զմшնnցի վրա շինարարական աշխատանքների հարցը:
Նա գրավոր հարցապնդում է ուղղել Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրաթ Քուրումին` պահանջելով պարզաբանել, թե ինչու չի դադարեցվել նշյալ տարածքում բետոնապատման աշխատանքները:
Հայ պատգամավորը հետևյալ հարցերն է ուղղել թուրք նախարարին.
1. Ինչո՞ւ չի դադարեցվում Թուրքիայի բնակարանաշինության վարչության կողմից հայկական գերե զմшնnցի վրա կատարվող շինարարությունը:
2. Նկատու՞մ եք, որ Թուրքիայի բնակարանաշինության վարչությունը nչնչ шցնnւմ է Անկարայի մշակութային արժեքներն ու քաղաքային հիշողությունը:
3. Ինչու՞ եք բետոն թափում Անատոլիայի հայերի nuկnրների և մշակութային արժեքների վրա:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Ճարտարապետների պալատը կոչ էր արել դադարեցնել շինարարական աշխատանքները։ Ճարտարապետների պալատի Անկարայի մասնաճյուղը պաշտոնական գրությամբ դիմել էր Անկարայի քաղաքապետարանի մշակույթի և բնության պահպանության վարչություն, մշակույթի և զբոսաշրջության նախարարության հուշարձանների և թանգարանների գլխավոր վարչություն, ինչպես նաև՝ շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարության կադաստրի վարչություն՝ պահանջելով դադարեցնել շինարարարական աշխատանքները։
Շինաշխատանքների ժամանակ հայտնաբերված nuկnրները փորձաքննության նպատակով հանձնվել էին «Անատոլիայի քաղաքակրթությունների թանգարանի աշխատակիցներին»։