«Պուտինի մասին այդ խոսքերը պետության ղեկավարին հարիր խոսքեր չեն» . Էրդողանը՝ Բայդենին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռակա բшնшվե ճին:

Նշենք, որ Բայդենը Պուտինին մшրդшu պшն էր անվանել, իսկ Պուտինն իր հերթին առողջություն էր ցանկացել Բայդենին: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Էրդողանը լրագրողներին տված հարցազրույցում հաջակցություն ՌԴ ղեկավարի՝ ասել է.

«Պարոն Բայդենի՝ Պուտինի մասին այդ խոսքերը պետության ղեկավարին հարիր խոսքեր չեն և մի պետության ղեկավարի կողմից Ռուսաստանի նման պետության ղեկավարի հասցեին այդպիսի արտահայտություն անելը չի կարող ընդունելի լինել»:

Ըստ Էրդողանի՝ Պուտինը Բայդենին խելшմիտ և շատ բարեկիրթ պատասխան է տվել:

Հիշեցնենք, որ մարտի 17-ին ABC հեռուստաընկերության եթերում ԱՄՆ նախագահը դրական է պատասխանել լրագրողին այն հարցին, թե արդյոք Բայդենը կարծո՞ւմ է, որ Պուտինը մшրդшu պшն է: Նույն օրը պաշտոնական Մոսկվան հայտարարեց՝ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանին կանչում է Մոսկվա, բայց ընդգծեց, որ խոսքը ոչ թե հետ կանչելու, այլ խորհրդակցություններին մասնակցելու մասին է:

Հաջորդ օրը Պուտինն անձամբ արձագանքեց Բայդենի հայտարարությանը՝ ասելով, թե նրան առողջություն է ցանկանում: Ավելի ուշ Պուտինը ԱՄՆ նախագահին առաջարկել է շարունակել բшնшվե ճն ուղիղ եթերում, որը սակայն վերջինիս հրաժարվել է ընդունել:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս