Թուրքիայում ԱՄՆ դեսպանը Էրդողանին խորհուրդ է տվել արկածախնդրության չդիմել և հրաժարվել ռուսական Ս-400-ից

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը Էրդողանին խորհուրդ է տվել արկածախնդրության չդիմել և հրաժարվել ռուսական Ս-400-ից

Անկարան պետք է հրաժարվի ռուսական Ս-400- ներից, հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանը:

Թուրքիան պետք է հրաժարվի Ս-400- ներից, սա Վաշինգտոնի վարչակազմի հետ ճգնաժամի կարգավորման միակ միջոցն է: Այս մասին Անկարայում հայտարարել է ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը:

«Այս մոտեցումը անձնական չէ: Սա լիովին օրինական պահանջ է: Թուրքիան պետք է կարողանա հրաժարվել Ս-400-ից ավելորդ արկածախնդրությունից հեռու մնալու համար: Սա միակ լուծումն է այս հարցի, որը մենք կարող ենք պաշտպանել ԱՄՆ Կոնգրեսում», — ասել է Սաթերֆիլդը «ԲԲՍ թուրք» հեռուստատեսության հարցազրույցի ժամանակ :

Ըստ դեսպանի ռուսական հրթիռների գնումը լուրջ հետևանքներ կունենա:

Մեկնաբանելով Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերությունները դեսպանը ասել է՝ «ԵՄ-ն պետք է բարելավի իր համագործակցությունը բոլոր ոլորտներում Թուրքիայի հետ , բայց դա պետք է լինի երկողմանի քայլերով», — ասաց նա:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս