Սամվել Հայրապետյանը գրում է. Մի տասը օր կլինի, որ բոլոր հնարավոր ու անհնար աղբյուրներից կարդում եմ մեր ազգի ջա րդերի մասին, հա, կարողա մի տեսակ ա չէ՞ թե խի՞ հենց ջար դերի, այլ ոչ օրինակ հաղթանակների, թագավորների, մշակույթի և այլնի, դրանց մասին էլ եմ կարդացել, որ էս թեմայի հետ զուգահեռներ տանեմ։
Ամեն անգամ երբ կարդացել եմ մեր ազգի ջար դերի մասին, ես միշտ անկախ ինձնից մտքիս մեջ 2 բան եմ ասել` 1. մենք դասեր չենք քաղել 2. մենք իրար չենք հարգել գոնե էս աստիճանի, որ մեկը կյանքը տար, իսկ տասը ապրեին, տասը կյանքը տար, որ 100ը ապրեին…
Նայեք, օրինակ 1915 թվականի մեծ եղե ռնից հետո, մենք` հայերս, էլի վստահելով թուրք շակալներին որոշեցինք զի նվելու փոխարեն մեր հայրենի Շուշի քաղաքում մշակույթ զարգացնենք ու սիրուն տներ սարքենք, ու հա էդ տարիներին Շուշին էնքան էր ծաղկել, որ էլ ասելու չի, բայց լավ, ի՞նչ ստացվեց արդյունքում։ Արդյունքում ստացվեց էն, որ 1920 թվականի մարտի 15-26ը ընկած ժամանակահատվածում թուրքերը` Շուշիում ապրող թաթարների ու քրդերի հետ միասին սպա նեցին 20.000ից ավել հայերի, ասեմ, որ 20.000ի մեջ բավականին մեծ տոկոս են կազմում կանայք, ծերերը ու երեխաները։ Էդ օրերին մասայական բռն աբարում էին էն հայ աղջիկներին որոնք որ սիրուն էին, ու բռնաբա րելուց հետո գնդա կահարում էին, ու դ իակները քցում էին ջրափոսերի մեջ, սպա նում էին երեխաներին, հղի կանանց…
Ռուս գրողներից մեկը ջա րդերից օրեր անց մեկնել էր Շուշի, ու իրա պատմության մեջ գրել ա, որ ՀԱՅի հետքը ամբողջությամբ ջնջել էին Շուշիից, թողել էին մենակ եկեղեցիները` կիսաա վեր, ու պատմում ա, որ իրա գործընկերների հետ խելագարվելուց են պրծել, ու կիսատ թողելով ուսումնասիրությունները հեռացել են Մոսկվա, ու մենակ ինքը չէ, շատերն են փաստում, որ ջրափոսերի մեջ ահռելի քանակով դ իակներ են տեսել մեծ մասը երեխաների ու ջահել աղջիկների, տեսել են տներ որոնց կեսը մոխիր էր դարձել, տեսել են երեխաների, որոնք ընկած իրանց տունն ու ծնողներին էին ման գալիս։ Ու էս ամեն ինչի վերջում մի հարց ա ինձ տանջում, խի՞ ենք մենք միշտ գլուխներս կախել թ րի առաջ ու ասել կտ րի…
խի՞ ենք մենք միշտ գլուխներս բարձր կանգնել պատի տակ, ու ասել գնդա կահարի… հա, մեռ նելը ավելի՞ հեշտ էր… բա լավ մ եռնել մեռնել էր թող բունտ անեին, թող փորձեին… ախր ու՞մ էր պետք էդ դիզած սիրուն տներն ու սիրուն աղջիկները, որոնց չկարողացաք պաշտպանել…
Թո վաբշէ ու՞մ ա պետք էդ ձևականությունները որ մտել ա մեր ազգի մեջ ու դուրս չի գալիս, ու՞մ ենք ինչ ուզում ցույց տանք կամ ապացուցենք, որ ազգի մեջ իրար ենք ուտում բայց թշն ամու դեմ գլուխ ե՞նք կախումում` որ կտ րի, 2020ի պատերազմի ընթացքում հլը հիշեք ադրբեջանի զինվորները ինչ տներից էին ինչ վիդեոներ քցում, ինչեր էին գտնում` կիլոյով ոսկեղեն, դափոնով փող, մի գառաժում մի քանի ավտո… է ձեզ թվում ա ՀՀում ուրիշ ա՞ վիճակը, ՀՀում ավելի շատ ա ձևականությունը, չի կաթում է` չռում ա…
Չէ ես չեմ ասում եկեք վատ ապրենք ու կյանքը չվայելենք ու մարդ ա մի 30 ավտո չքշենք ու ոսկու մեջ լող չտանք ու ու ու, ես ասում եմ եկեք երկիրը զարգացնենք, հզորացնենք, հետո նոր էդ ամեն ինչը… արա մի բուռ երկիր ենք, խոսքի մեր երկիրը ինչ-որ երկրի քաղաքի/գյուղի/շրջանի չափ ա զուտ… Հայաստանը հզորացնելը խաղ ու պար ա` ցանկություն ա պետք, որը երբեք չի եղել համենայն դեպս իշխող ուժերի կողմից։ Կարճ ասած ի՞նչ եմ ուզում ասեմ, թուրքը նույն արնախ ում ու սրբապի ղծ թուրքն ա, իսկ մենք նույն ձևականությունների հետևից վազող, նոր տարուն վարկով սեղան դնող, երկրին օգուտ չտվող բայց հարստության մոլուցքով տարվածն ենք մնացել…