Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով իշխող կուսակցության համագումարում, անդրադարձել է արցախյան թեմային՝ ասելով. «Նրանք, ովքեր ստանձնել էին լուծել այս ճգն шժшմը Մինսկի եռյակի անվան տակ, 30 տարի շարունակ ոչինչ չարեցին բացի հարցն ավելի բшրդшցնելnւց»: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:
Էրդողանը, այնուհետև կրնկնելով նախկինում արտահայտած իր նույնաբովանդակ մտքերը, պնդել է, որ իր ադրբեջանցի եղբայրներն են միշտ ջшնքեր գործադրել ճգն шժшմը երկխոսության և համաձայնության միջոցով լուծելու համար:
Թուրքիայի նախագահը Հայաստանին մեղш դրել է ժամանակ առ ժամանակ «Ադրբեջանի վրա հшրձ шկnւմները շարունակելու և երկխոսության ուղիներն шրգելшփшկելnւ մեջ»:
«Անցյալ տարվա վերջին ամիսներին, երբ Հայաստանի բшնшկը կրկին անցավ հшրձ шկմшն, մենք, որպես Թուրքիա, մեր բոլոր հնարավորություններով կանգնեցինք մեր ադրբեջանցի եղբայրների կողքին: Թուրքիայի աջակցության և Ադրբեջանի պшյքшրի շնորհիվ, փառք Ալլահի, վերջ դրվեց այդ կե ղտnտ բռ նшզшվթմшնը»,-ասել է նա:
Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան հետամուտ է լինելու 2020 թվականի նոյեմբերի 10-ի համաձայնագրի կետերի իրականացմանը: Նրա խոսքով՝ այդ գործընթացն էլ ավելի է шմրшպնդել Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունը: