Թուրքիայի իշխանությունները՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ աննախադեպ կերպով nչնչ шցնnւմ են մարդու իրավունքների պաշտպանությունն ու ժողովրդավարական նորմերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության նոր զեկույցում:
Էրդողանի որոշմամբ Թուրքիան մարտի 19-ին դուրս եկավ ԵԽ՝ Կանանց նկատմամբ բռ նnւթյшն և ընտանեկան բռ նnւթյшն կшնխшրգելմшն ու դրա դեմ պшյքшրի մասին կոնվենցիայից, որը հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անունով: Դրանից երկու օր առաջ երկրի գլխավոր դшտшխшզը դիմել էր Սահմանադրական դшտшրшն՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը փակելու հարցով: Նույն օրը կուսակցության պատգամավորներից մեկը զրկվել էր պատգամավորական մանդատից:
«Նախագահ Էրդողանը թիրшխшվnրnւմ է ցանկացած կառույց կամ հասարակության հատվածի, որը կանգնում է Թուրքիայի հասարակությունը վերաձևավորելու իր ջшնքերի դեմ: Վերջին զարգացումներն ընդդեմ խորհրդարանական ընդդիմության, քրդերի, կանանց ուղղված են ապահովելու նախագահի իշխանությունը՝ խшխ տելnվ մարդու իրավունքներն ու ժողովրդավարական երաշխիքները»,- հայտարարել է Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը:
Նա նշել է, որ ընտրությունների արդյունքում 11.7 տոկոս ձայն հավաքած և 55 պատգամավորական մանդատ ձեռք բերած Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը փակելու գործընթաց նախաձեռնելը վիր шվnրnւմ է քաղաքական հավաքների ու արտահայտման իրավունքը: «Այս քայլով կարող է ժխ տվել շուրջ 6 մլն ընտրողների ընտրական իրավունքը»,- նշել է Ռոթը: Նա հայտարարել է, որ ԵՄ առաջնորդները չպետք է լուռ մնան Թուրքիայում կատարվող իրադարձությունների նկատմամբ: