Հայկ Չոբանյանը ազատվեց Տավուշի մարզպետից և նշանակվեց ԲՏԱ նախարար

Կառավարության որոշմամբ Հայկ Չոբանյանն ազատվեց Տավուշի մարզպետի պաշտոնից:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայկ Չոբանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի պաշտոնից»:

Վարչապետը այսօր կառավարության նիստում նշեց, որ Հակոբ Արշակյանը լքում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը, ում կփոխարինի Հայկ Չոբանյանը:

«Շնորհակալություն եմ հայտնում պարոն Արշակյանին կատարած աշխատանքի համար, ըստ էության զրոյից նոր նախարարություն է ձևավորվել, ինչը բավականին բարդ աշխատանք է և որն արվել է բավականին լավ: Ուզում եմ հաջողություններ մաղթել պարոն Չոբանյանին՝ նախարարի կարգավիճակում գործունեության ընթացքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հայկ Չոբանյանը ծնվել է 1973 թվականին, ՀՀ Տավուշի մարզի Տավուշ գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1990-1995 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ Եղել է ԵՊՀ ուսանողական խորհրդի առաջին նախագահը։ 1995-1999 թվականներին սովորել է ՀՀ կառավարման դպրոցում։ 1995-1997 թվականներին ծшռшյել է Հայկական բшնшկում։

1997-1998 թվականներին աշխատել է «Պետական ծшռшյողի լրատու» ամսագրի խմբագրությունում, 1998-2001 թվականներին՝ ՀՀ կառավարության աշխատակազմում, ապա` ՀՀ արդարադատության նախարարությունում։ 2001-2003 թվականներին աշխատել է հրատարակչության տնօրեն, 2003-2012 թվականներին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Նորք տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրեն, 2006-2013 թվականներին՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն խորհրդի անդամ։ 2012 թվականին հիմնադրել է «Արփի սոլար» ընկերությունը։

Նույն թվականին ղեկավարել է Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամը։ 2014-2017 թվականներին աշխատել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն և «ՅուԱյԹի» ԷՔՍՊՈ ընկերության տնօրեն։ 2016 թվականին հիմնել է Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամը, 2018 թվականին՝ «Ֆրիներջի» ընկերությունը։ 2016 թվականից «Իրական» դպրոց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, 2017 թվականից՝ Հայաստանի փառատոների ասոցիացիայի նախագահ։

2019 թվականի փետրվարի 6-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել էր ՀՀ Տավուշի մարզպետ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս