Մայիսի 1-ից Ռուսաստան մուտք գործելու համար քաղաքացիները պետք անցնեն COVID-19-ի կրկնակի թեստ . Մանրամասներ

Ռոսպոտրեբնաձորը տեղեկացնում է , որ արտասահմանից ժամանող ռուսաստանի քաղաքացիները այսօրվանից մինչև մայիսի 1-ը պետք է եանցնեն COVID-19-ի կրկնակի թեստ , իսկ մայիսի 1-ից հետո այդ պայմանը կգործի բոլոր երկրների քաղաքացիների համար: ՌԴ Պետական ​​սանիտարական գլխավոր բժիշկ Աննա Պոպովայի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական հարթակում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»

Մինչև Ռուսաստան մուտք գործելը COVID-19 թեստի պատասխանների ժամկետը պետք է լինեն հինգ օրյա: Երկու արդյունքներն էլ պետք է վերբեռնված լինեն հանրային ծառայության մեկ հարթակում՝ լրացնելով . «Ռուսաստանի Դաշնություն ժամանողների համար նոր կորոնավիրուսային վարակի թեստի արդյունքների մասին տեղեկատվություն» : Թեստերի միջակայքը պետք է լինի առնվազն մեկ օր:
Հրամանը ուժի մեջ կմտնի ապրիլի 21-ից:

Բացի այդ, Ռոսպոտրեբնաձորի տարածքային մարմինների ղեկավարները օդանավակայաններում կկազմակերպեն օտարերկրացիների համար կորոնավիրուսի զննում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս