«ԱՄՆ-ի քայլը լուրջ վն աս կհասցնի Թուրքիային» . ռուս ռազմական փորձագետի անդրադարձը

Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը օրերս անդրադարձել է Թուրքիայի կողմից Իտալիայի հետ համատեղ արտադրվող (Atak) ռազ մական ուղղաթիռների՝ Պակիստանին կատարվելիք վաճառքը ԱՄՆ-ի կողմից արգ ելափակելու մասին:

Քալընը նշել է, որ ավելի վաղ Պակիստանի հետ 30 ուղղաթիռի վաճառքը հնարավոր չի եղել, ԱՄՆ-ի ստեղծած խոչ ընդոտների պատճառով՝ միաժամանակ նշելով, որ դրանից Վաշինգտոնը նույնպես տուժելու է, քանի որ Պակիստանի հայտարարծ մրցույթում այս անգամ կարող է հաղթել Չինաստանը:

Թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ է արել ռուս ռազ մական փորձագետ Նիկոլայ Կոստիկին: Նա նշել է, որ ԱՄՆ-ի քայլը լուրջ վն աս կհասցնի Թուրքիայի իմիջին, սակայն երկարաժամկետ կտրվածքով կարող է հնարավորություն լինել Անկարայի համար:

Կոստիկինը թուրքերին խորհուրդ է տվել այլևս չվս տահել ամերիկյան կողմին և լրջորեն աշխատել ուղղաթիռի սեփական շարժիչն արտադրելու ուղղությամբ: Ռուս փորձագետը, հետևելով վերջին շրջանում Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու ռուսական քաղաքականությանը, Անկարային խորհուրդ է տվել դաշինքում իր ինքնուրույն խաղացող լինելը ցույց տալու նպատակով «ռազ մական ոլորտում շարունակել բալանսավորված քայլերը և ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերից բացի այլ զին ատեսակներ ևս ձեռք բերել»:

«Չի կարելի վստահել ամերիկացիներին, որոնք ցանկանում են տեսնել ոչ թե հզոր, այլ վերահսկելի Թուրքիա»,- եզրափակել է Կոստիկինը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս