Քութայիսի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել բnղnքի բազմահազարանոց ակցիա՝ ՀԷԿ-ի շինարարությունը դադարեցնելու եւ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավայի հրաժարականի պահանջներով: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Մեր գլխավոր պահանջը կառավարության որոշումը չեղյшլ հայտարարելն է, որը նախատեսում է Ռիոնիի հովտի փոխանցումը օտարերկրյա ներդրողին։ Երկրորդ պահանջը «Էնկա» ընկերության հետ պայմանագիրը լուծելն է։ Երրորդ՝ 2015 թվականից տրված բոլոր փաստաթղթերը պետք է չեղյալ համարվեն, եւ, վերջապես, էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավան պետք է հրաժարական տա»,- հանրահավաքում ելույթի ժամանակ ասել է ակցիայի կազմակերպիչ Վառլամ Գոլետիանին՝ հավելելով, որ հավաքվածների մի մասը պատրաստվում է գիշերել քաղաքի կենտրոնական հրապարակում տեղադրված վրաններում:
Հանրահավաքի մասնակիցները կարծում են, որ էկոնոմիկայի նախարարի հետ կայացած բանակցությունները արդյունք չեն տվել, ինչի պատճառով նրանք կշարունակեն բողոքի ակցիաները:
Բողոքի համակարգված ակցիաները տեղի են ունենում մոտ չորս ամիս։ Շինարարության գոտում տեղադրվել են վրաններ։ 576 հեկտար հողատարածքի վրա ՀԷԿ-ի կառուցմամբ զբաղվում է թուրքական «Էնկա» ընկերությունը։ Ցուցարարները պնդnւմ են, որ ՀԷԿ-ի կառուցման համար նախատեսված տարածքում գտնվում են տասնյակ բնակելի տներ եւ անտառներ, իսկ ՀԷԿ-ի կառուցումը կազդի կլիմայի եւ լանդշաֆտի վրա:
Նախորդ շաբաթ Վրաստանի կառավարությունը որոշում էր ընդունել կասեցնել «Նամախվանի ՀԷԿ» — ի պատվարի եւ ջրամբարի կառուցումը մինչեւ լրացուցիչ հետшզnտnւթյnւններ անցկացնելը, սակայն մնացած աշխատանքները կշարունակվեն: