Ռեժիսոր Տիգրան Խզմալյանը տեղեկացնում է , որ Այս գիշեր Հայոց հեթանոսական ամանորն է, գարնանային գիշերահավասարը, հնագույն Զատիկը, Արեւի, Միհրի օրը«
«Այս գիշեր Հայոց հեթանոսական ամանորն է, գարնանային գիշերահավասարը, հնագույն Զատիկը, Արեւի, Միհրի օրը: Լուսաբացից առաջ է խավարն ամենաթանձր ու մութ: Վաղվանից լույսը խավարից հզոր է լինելու, ինչպես երկնքում, այդպես էլ երկրում: Եթե մենք սրտանց ցանկանանք:» , — գրել է Խզմալյանը:
Հիշեցնենք նաև , որ այսօր Հայոց բուն օրացույցով (Հայկյան տոմար) սկսվում է 4513 թվականը, Արեգ ամսվա Արեգ օրն է։ Այն սկիզբ է առնում մ․թ․ա․ 2492 թվականից։
Արեգ Միքաելյանը գրում է , որ «մի քանի ժողովուրդ կա, որ հավակնում է ամենահին օրացույց ունենալուն՝ եգիպտացիները, շումերները, հրեաները, պարսիկները, հայերը․․․
Բայց մեծ հավանականությամբ, մենք ունեցել ենք նաև նախահայկյան (ավելի հին) օրացույցներ, և եթե դա ապացուցվի, ապա մերը միանշանակ ամենահինն է։
Որպես աստղագետ ասեմ, որ ցանկացած օրացույց կարելի է ստեղծել միայն աստղագիտական խորը գիտելիքի հիման վրա՝ երկարատև դիտումների արդյունքում։ Իսկ դա նշանակում է, որ իզուր են Զորաց Քարերի և մեր այլ հնագույն աստղադիտարանների նսեմացման փորձերը։
Հայոց Բուն թվականը բացառիկ օրացույց է։ Այստեղ հատուկ անուններ ունեն ոչ միայն ամիսները, այլև ամսվա օրերը և նույնիսկ օրվա ժամերը։»