Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանեց Վրաստան . (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանեց Վրաստան .

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, այսօր պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:

Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում նախագահ Սարգսյանին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

Նախատեսված է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի առանձնազրույցը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, որին կհաջորդի հանդիպումն ընդլայնված կազմով: Քննարկումների առանցքում կլինեն երկկողմ հարաբերությունների օրակարգը և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին վերաբերող հարցեր, անդրադարձ կլինի նաև տարածաշրջանային խնդիրներին ու զարգացումներին:

Այցի ընթացքում նախատեսվում են նաև նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումները համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի, Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ:

Նախագահ Սարգսյանը կայցելի Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս