Լեհաստանը այսօր մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստանին

Լեհաստանի կառավարությունը ապրիլի 15-ին 3 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստանին, որը տրամադրվելու է ՀՀ տարածքում բնակություն հաստատած Արցախից տեղшհшնվшծ քաղաքացիներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դեռ Արցախյան պատ երազմի օրերից սկսած համակարգում էր արցախցիներին կացարանով ապահովման գործընթացը ու դեռ պետական հոգածության կացարաններում ունենք բնակվող շուրջ 1000 արցախցիներ: Լեհաստանի կառավարությունը հումանիտար օգնություն է տրամադրել՝ հիմնականում առաջին օգտագործման պարագաներ, ախտահանիչ միջոցներ և այլն, որոնք անմիջապես կբաշխվեն քաղաքացիներին»,-նշեց Ստեփանյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի խոսքով՝ Արցախից տեղահանված քաղաքացիները ապահովված են անհրաժեշտ պարագաներով, իսկ Լեհաստանից ուղարկված հումանիտար օգնությունը հավելյալ աջակցություն կլինի նրանց համար:

Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը հիշեցրեց, որ 2021 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հումանիտար օգնության կոչ էր արել, ինչին Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին բավականին արագ արձագանքել է:

« Բեռը նպատակաուղղված է այն քաղաքացիներին, ովքեր իրենց տներն են կnրցրել Լեռնային Ղարաբաղում: Ուղարկել ենք փшխuտшկшնների համար առաջին օգնության պարագաներ, ջերմաչափեր, ճնշումը չափող սարքեր և այլն»,- ասաց Չեպլակը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս