«Վաշինգտոն Փոստ»-ի՝ 1890-1922 թթ հրապարակած՝ Հայոց ցեղաս պանության վերաբերյալ հոդվածներից բաղկացած հատորները հսկայական ու արժեքավոր տեղեկություններ են պարունակում հետազոտողների ու ընթերցողների համար: Այս մասին ասաց Հայոց ցեղաս պանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը՝ ապրիլի 16-ին կայացած շնորհանդեսի ժամանակ:
«Այդ տարիներին և այդուհետ՝ Հայոց ցեղաս պանությունը վերապրածների նկատմամբ ԱՄՆ կառավարության ու ժողովրդի դրական վերաբերմունքը պայմանավորված էր նաև կnտnրшծներին ամերիկյան մամուլի խորը անդրադարձերով»,-նշեց Մարությանը:
Հատորների համահեղինակ Արա Քեթիբյանի խոսքով՝ The «Վաշինգտոն Փոստ»-ի առանձնահատկությունը՝ որպես ԱՄՆ մայրաքաղաքում լույս տեսնող պարբերական, քաղաքական բնույթ ունենալն է:
«Այն, ինչ ԱՄՆ Կոնգրեսում խոսվել է հայերի մասին՝ թերթում արձագանք է գտել: Հատկանշական է, որ այդ տարիներին դիվանագիտական ու քաղաքական գшղտնիքներն այնքան խuտnրեն չէին պահպանվում, որքան՝ ներկայում: Շատ հոդվածներ կան, որոնցում տեղ են գտել Թուրքիայում ԱՄՆ դեսպանությանը Վաշինգտոնից ուղղված նամակներ»,-ասաց Արա Քեթիբյանը՝ հավելելով, որ երկհատորյակն ամբողջացնում է ամերիկյան մամուլում Հայոց ցեղաս պանության անդրադարձին վերաբերող նախորդ 5 հատորները:
Հայոց ցեղաս պանությանը ամերիկյան մամուլի 1890-1922 թվականների անդրադարձների վերաբերյալ, ընդհանուր առմամբ, արդեն տպագրվել է 7 հատոր: Կազմողները նախատեսում են լույս ընծայել ևս 3-ը:
Շնորհանդեսին՝ Հայոց ցեղաս պանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը և ասպիրանտ Հայկ Մկրտչյանը համառոտ ներկայացրին երկհատորյակի բովանդակությունը:
Առաջին հատորում, մասնավորապես, ներկայացված են The «Վաշինգտոն Փոստ»-ի հրապարակումները՝ Թուրքիայում 1890-1900-ականների կnտnրшծների մասին:
Երկրորդ հատորում տեղ են գտել 1200 հոդված՝ 1916-1922 թվականների ընթացքում Հայոց ցեղաս պանության, հայերի ու հայկական թեմաների վերաբերյալ: