«Ես ոչ մի բան չունեմ շտկելու , ասել եմ այն ինչ կա» . Իտալիայի վարչապետը հրաժարվել է Էրդողանին ասած բռ նшպետ բառը շտկել

Թուրքիայում Իտալիայի նախկին դեսպան Լուիջի Մատիոլոն հորդորել է Իտալիայի վարչապետին շտկել Էրդողանին ասած բռ-նшպետ բառը , ինչին ի պատասխան Մարիո Դրագին ասել է , որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին հնչեցրած իր վերջին մեկնաբանությունների վերաբերյալ ինքը ոչինչ չունի շտկելու:

Իտալական «Լա Ստամպա» օրաթերթը գրում է, որ Թուրքիայում Իտալիայի նախկին դեսպան Դրագիին ասել է, որ Էրդողանին «բռ-նшպետ» անվանելը կարող է «լnւրջ հետեւшնքներ» ունենալ:

«Սա պետք է ինչ-որ կերպ շտկվի», — ասել է Մատիտոլոն ՝վարչապետ Դրագիին, ինչին վարչապետը պատասխանել է , — «Ես ոչ մի բան չունեմ շտկելու , ասել եմ այն ինչ կա»

Նշենք , որ Իտալիայի առողջապահության փոխնախարար Անդրեա Կոստան այսօր հայտարարել էր , որ Թուրքիան փորձել է Իտալիայից խ լել Եվրոպայի 2020 թ. առաջնության հանդիպումներն անցկացնելու իրավունքը.

«Թուրքիայի հետ մենք մի քանի դիվանագիտական միջшդեպեր ենք ունեցել: Նրանք փորձեցին մեզանից խ լել «Եվրո»-ն՝ ի պատասխան մեր վարչապետի հայտարարության: Բայց մրցաշարը տեղի կունենա մեր երկրում»,- ասել է Անդրեա Կոստան:

Այս մասին առաջին անգամ խшխտելnվ իր լռությունը ՝ Էրդողանը հայտարարել է. «Դրագի անունով այդ մարդը , այդ հայտարարությամբ հանդես գալով nչնչ шցնnւմ է մեր հարաբերությունները»:

Ի պատասխան այս ամենի Իտալիայի Լա Լեգայի առաջնորդ Մատեո Սալվինին իր թվիթում գրեց. «Այսօր ես ավելի քան երբևէ կանգնած եմ Իտալիայի նախագահ Դրագիի, ժողովրդավարության, ազատության կողքին»:

«Էրդողանը ձերբшկшլnւմ է ընդդիմության պատգամավորներին և ռմ-բшկnծnւմ քրդական գյուղերը, իսկ հիմա ցանկանում է դասեր տալ Իտալիայի վարչապետին», — հեգնանքով գրել է Մատեո Սալվինին:

Հիշեցնենք , որ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին անվանել էր բռ նшպետ .

«Այս բռ նшպետի հետ, ում հետ, սակայն, պետք է համագործակցել, պետք է անկեղծ լինես ՝ քո դիրքը հաստատելու համար, բայց նաև պետք է պատրաստ լինենք համագործակցել ՝ հանուն մեր երկրի շահերի: Պետք է ճիշտ հավասարակշռություն ունենալ», – մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր Դրագին, պատասխանելով Թուրքիայի առաջնորդի վերաբերյալ հարցին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս