Առանց մեկնաբանության՝ Երևանում միանգամից 4 հատ աղբաման են այրել

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը տեղեկացնում է , որ Երևանում 4 հատ աղբաման են այրվել.

Հիշեցնենք , որ յուրաքանչյուր աղբամանը ձեռք բերելու համար, ի դեպ, համայնքային բյուջեից շուրջ 95 հազար դրամ է ծախսվում։ Երեւանի քաղաքապետարանը զգուշացնում է, որ համայնքային գույքը վնասելու յուրաքանչյուր դեպքով դիմելու է ոստիկանություն եւ հետեւողական է լինելու, որ համայնքային գույքը վնասողները ենթարկվեն պատասխանատվության։

Աղբամանները փոխարինելու գործընթացը Երեւանի քաղաքապետարանն սկսել է 2019թվականից: Մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն ավելի քան 6.500 նոր աղբաման է տեղադրված:

Աղբահանության գործընթացին զուգահեռ՝ համայնքային հիմնարկի աշխատակիցներն օրվա ընթացքում շրջում են վարչական շրջաններում ու ախտահանում աղբամանները:

«Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային կառույցը 24/7 ժամանակացույցով ու այս օրերին նաեւ «արտակարգ» ռեժիմով շարունակում է աշխատանքը, որպեսզի քաղաքն ավելի մաքուր լինի: Այս գործում, սակայն, առաջին հերթին կարեւոր է հատկապես բնակիչների հոգատար վերաբերմունքը մայրաքաղաքի ու քաղաքային գույքի նկատմամբ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս