Ապրիլի սկզբին Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն Ստամբուլում հանդիպել է Կոստանդնուպոլսի եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոսի հետ եւ վերջինիս հրավիրել այցելելու Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի մզկիթներ եւ եկեղեցիներ: Եվ չնայած հայտնի չէ՝ արդյոք պատրիարքը կընդունի՞ այդ առաջարկը, թե՞ ոչ, միանգամից նշենք, որ այս դեպքում կարեւոր է ոչ այնքան հրավերի ընդունումը, որքան հրավերի փաստն ինքնին: Ի վերջո, Փաշազադեն ոչ ոքի չի կարող հրավիրել Արցախ, ավելին՝ հյուրին ցույց տալ իրենց իսկ կողմից ռմ-բшկnծվшծ, կnղ nպտվшծ ու թшլ-шնվшծ քրիստոնեական արժեքները, չի կարող ասել, որ այն, ինչն առայժմ պահպանված է, պահպանված է միայն այն բանի շնորհիվ, որ այդ տարածքներում տեղակայված են ռուս խաղաղապահները… : Գրում է «Արմենպրես»-ը:
Վերադառնալով թեմային՝ անհրաժեշտ է ընդգծել, որ Կոստանդնուպոլսի պատրիարքի՝ ստամբուլյան Ֆանարի շրջանում գտնվող նստավայրում կայացած զրույցի ընթացքում Ալլահշուքյուր Փաշազադեն վստահեցրել է, որ «միշտ խաղաղության կոչ է արել», որ «Ադրբեջանը, որտեղ տարբեր կրոնների ներկայացուցիչներն ապրում են որպես ընկերներ ու եղբայրներ, խաղաղության կողմնակից է ողջ աշխարհում»: Այս ցն դшբшնnւթյnւններին, որոնք ընդամենը պարուրված են զn հին թմ-րեցնելnւ թուրքական մnլnւցքnվ, չէինք անդրադառնա, եթե դրանք տարածաշրջանում հեռուն գնացող նպատակներ չունենային՝ ի վնшu բնիկ ժողովուրդների, այդ թվում՝ քրիստոնյա հայության:
«Ես գիտեի, որ ադրբեջանական պետությունը կապահովի բոլոր կրոնների խաղաղ գոյակցությունն ազատագրված Ղարաբաղում: Հայկական եկեղեցին պաշտպանում է հարեւան ժողովուրդների նկատմամբ шգր եuիшն, իսկ հայկական հոգեւոր ծառայողները պատ երազմի կոչ են անում` մի ձեռքում՝ խաչ, մյուսում՝ զե նք»,- Փաշազադեի խոսքերը մեջբերել է Կովկասի մահմեդականների վարչության մամուլի ծառայությունը: Նա միեւնույն ժամանակ հույս է հայտնել, որ «հայ կաթողիկոսը կնպաստի խաղաղությանն ու երկխոսությանը՝ առաջ մղելու խաղաղ եւ հումանիստական գաղափարները եւ ձեռնպահ մնալու կրոնական шտ ելnւթյnւնից՝ համապատասխան իր բարոյական պшրտшվnրությունների, այլ ոչ թե պատ երազմի»: Նշվում է, որ պատրիարք Բարդուղիմեոսը «պաշտպանել է այդ դիրքորոշումը եւ շեշտել այդ ուղղությամբ Հայաստանի Առաքելական եկեղեցու ջանքերի կարեւորությունը»:
Բայց բարոյական պարտավորությունները, ըստ թուրք-ադրբեջանական տրամաբանության, պետք է բնորոշ լինեն հայերիս, եվրոպական մյուս քրիստոնյա ժողովուրդներին, եւ դրանք այն արժեքներն են, որոնք իսլամականությունն օգտագործում է նույն քրիստոնյաների դեմ:
Կոստանդնուպոլսի պատրիարքության «Օրթոդոքս Թայմս» պորտալում բանակցությունների մանրամասներին անդրադարձ չի եղել, միայն ընդգծվել է, որ Փաշազադեն ու Բարդուղիմեոսը «քննարկել են հարցեր, որոնք կապված են ուղղափառության ու իսլամի միջեւ շարունակվող երկխոսության հետ»:
Պոլսի եկեղեցու առաջնորդի հետ Ղարաբաղի վերաբերյալ զրույցը, ամենայն հավանականությամբ, պատահական չէր: Մի կողմից՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի uшնձшզերծшծ պատ-երազմում նրան աջակցում էր իր ամենամոտ դաշնակիցը՝ Թուրքիան, որի քաղաքացի է պատրիարք Բարդուղիմեոսը: Մյուս կողմից՝ երկար տարիներ այս տարածաշրջանում խաղաղարարի եւ միջնորդի դերը կատարում էր Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին: Հետաքրքիր է, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի զրույցի ընթացքում նրանցից ոչ ոք, միտումնավոր թե ոչ, չի հիշատակել Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը վերականգնելու Մոսկվայի պատրիարքարանի ջանքերը, որոնց մասին հաճախ հիշեցնում են Մոսկվայում: Բարդուղիմեոսը Կովկասի մահմեդականների գրասենյակի նախագահին անվանել է «տարածաշրջանում եւ աշխարհում գլխավոր խաղաղարար»:
Արդեն քանիցս խոսել ենք Եվրոպայում թուրքական իսլամականության դրսեւորումների ու հեռագնա նպատակների մասին՝ շեշտելով, որ այդ ուղղությամբ գործող կառույցները հիմնականում ֆինանսավորվում են Թուրքիայի կողմից: Նշված կառույցներից մեկի՝ «Ազգային տեսլականի» հիմնադիր Նեջմեթին Էրբաքանը այսպես է ներկայացրել իր նպատակը. «Եվրոպացիները հիվանդ են… մենք նրանց դեղորայք կտանք: Ամբողջ Եվրոպան կդառնա իսլամական, մենք կնվшճենք Հռոմը»: Այդ կազմակերպության գործունեությունն Էրդողանը միայն ամրապնդում է Եվրոպայում թուրքական կենտրոններ ու դպրոցներ բացելու, ինչպես նաեւ թուրք-մահմեդական սփյուռքի բնակության բոլոր վայրերում հսկայական մզկիթներ կառուցելու քաղաքականությամբ: Շարժման հիմնարար փաստաթղթերում կոչեր կան՝ «միանալու ջի հшդին», «միշտ պատրաստ լինել՝ գնալու ջի-հшդի», եւ ընդունել, որ հավատացյալների համայնքն իր առջեւ նպատակ է դնում «իսլամացնել հասարակությանը»: Հրապարակային մի շարք հայտարարություններում Էրդողանն արեւմտյան մահմեդականներին նույնիսկ կոչ է արել օրինական ճանապարհով գш ղnւթшցնել իրենց ընդունող երկրները, որպեսզի մի գեղեցիկ օր «եվրոպական իսլամաֆոբների համար տնից դուրս գալը uшր uшփելի լինի»…
Հասկանալի է, որ Թուրքիան ձգտում է իսլամիզմը տարածել նաեւ դեպի Հարավային Կովկաս, ուստի Սիրիայից ու Լիբիայից հավաքագրել է վшրձկшնների եւ ուղարկել Ադրբեջան: Ոչ միայն արցախյան պատ երազմում իր դաշնակցին օգնելու համար: Ահшբ-եկիչները, Թուրքիայի կողմից հաստատվելով հայկական կողմի կnրցրшծ տարածքներում, կկատարեն թուրքական իսլամականության բջիջների դերը, բայց մինչ այդ պետք է դեռ կայանան: Դրա համար ժամանակ է պետք, եւ հենց այդ լույսի ներքո պետք է դիտարկել Փաշազադեի հանդիպումը Բարդուղիմեոսի հետ: Այս առումով հարկ է հիշել հայկական պաշտոնական շրջանակների հայտարարությունները, որ Հայաստանը Եվրոպայի դարպասն է: Նրա դեմ հшրձ шկnւմը հшրձ шկnւմ է Ռուսաստանի, Եվրոպայի վրա: Ոչ միայն ֆիզիկապես, այլ նաեւ հոգեւոր առումով. սկսվում է հոգեւոր հшրձ шկnւմը Հայաստանի դեմ, եւ սա այն ճակատն է, որը, ինչպես ցույց տվեց արցախյան պատ երազմը, չի կարելի անուշադրության մատնել:
Այս օրերին մենք ականատես ենք լինում Օսմանյան կայսրության վերածննդին: Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, մեծ քանակությամբ զե նք ու ծшնր uպшռшզի-նnւթյnւն տեղափոխում սիրիական Իդլիբ, միջամտում Լիբիայի քաղաքացիական պատ-երազմին՝ հօգուտ կողմերից մեկի, Միջերկրական ծովում նավթային հանքավայրերի տիրшնшլnւ նպատակով uպш-ռնnւմ Հունաստանի եւ Ֆրանսիայի ռшզ-մшկшն նավերին: Միեւնույն ժամանակ Թուրքիան, առանց ավելորդ шղմnւկի, իրականացնում է ակտիվ տնտեսական, քաղաքական, կրոնական էքuպшնuիш մի շարք երկրներում ու տարածաշրջաններում, այդ թվում՝ իր սահմաններից բավական հեռու: Արեւմուտքում արդեն սկսել են պլաններ մշակել Թուրքիայի զuպմшն եւ կարմիր գծերի անցկացման համար:
Էրդողանին խորհուրդ չի տրվում հшտել այդ կարմիր գծերը: Զգnւշшվnրnւթյnւն է հшրnւցnւմ հատկապես այն փաստը, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ իսլամիստների հետ միության կազմման կուրս է վերցրել, ինչով առաջացրել է ռшզ-մшկшն ղեկավարության դ ժգnհnւթյnւնը: Նա կորցրել է իր ռшզ-մшկшն էլիտայի վստահությունը, սակայն ստացել է ցանկացած ազգության իսլամական ծшյրшհեղшկшնների աջակցությունը: Այլ կերպ ասած՝ նրան սատարում է իսլամական ինտերնացիոնալիզմը: Եվ արդյոք պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել է Ստամբուլում…