«Հայրենիք» կուսակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

«Հայրենիք» կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը:

«Արթուր Վանեցյանն էլ հայտարարել է, որ եթե կայանան արտահերթ ընտրություններ, «Հայրենիք» կուսակցությունը մասնակցելու է՝ հաղթելու նպատակով և Հայաստանում վերջապես կայունություն մտցնելու ու վաղվա օրակարգի մասին խոսելու նպատակով»,-ասաց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ դաշինքով մասնակցեն՝ մամուլի քարտուղարն ասաց, որ երբ գործընթացը սկսվի, վարչապետը հրաժարական տա և ԱԺ-ն երկու անգամ չընտրի վարչապետ, իրենք խորհրդակցություններ կիրականացնեն ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ և կորոշեն, թե ինչպես մասնակցել:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին հայտնեց հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին: Այս հայտարարությունից առաջ վարչապետը հանդիպել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, իսկ ավելի վաղ՝ նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս