Թե ինչպես Հայ աստղագետ Վիկտոր Համբարձումյանը նվա ստացրեց ԽՍՀՄ նախագահ Գորբաչովին խորհրդային պատգամավորների ժողովի ժամանակ . Ուշագրավ պատմություն

Հայ աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից Վիկտոր Համբարձումյանը մի անգամ Մոսկվայում խորհրդային պատգամավորների ժողովի ժամանակ , պարզապես նվա ստացրեց այն ժամանակվա ԽՍՀՄ նախագահ ՝ Միխայիլ Գորբաչովին . Ուշագրավ պատմություն .

Մոսկվայում խորհրդային պատգամավորների ժողով էր, որի ժամանակ ելույթ էր ունենում ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը: Նրա ելույթի ընթացքում Գորբաչովը մի քանի անգամ անհարկի ընդհատում է նրան և Համբարձումյանը հարցնում է.

— Ընկեր Գորբաչով, դուք գիտե՞ք ով է եղել Անգլիայի թագավորը Նյուտոնի ժամանակ:

Զարմացած հարցից՝ Գորբաչովը պատասխանում է.
— Նյուտոնի՞ ժամանակ: Ո՛չ, չեմ հիշում:

— Այ այդպես էլ մի քանի հարյուր տարի հետո, ոչ մեկ չի իմանա, թե ով է եղել ԽՍՀՄ-ի պրեզիդենտը Վիկտոր Համբարձումյանի ժամանակ:

Հիշեցնենք Վիկտոր Համբարձումյանը հիմնադրել է և ղեկավարել է ԽՍՀՄ առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը , եղել է ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ , 1953 թվականին ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս ,Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս , Հայաստանի ազգային հերոս , Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր, արժանացել է բազմաթիվ ակադեմիական պարգևների և իհարկե Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր:

Գրքերի Աշխարհ

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս